Դիվալին լույսերի տոնն է Հնդկաստանում՝ հինդուիզմ կրոնի ամենախոշոր և լուսավոր տոներից մեկն է, որ տոնում են ամբողջ Հնդկաստանում: Այն շատ մեծ շուքով նշում են աշնանը ՝ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի կեսը:
Հարավային Հնդկաստանում՝ հատկապես Թամիլ Նադու նահանգում այն նշում են մի օր շուտ` ի տարբերություն հյուսիսային Հնդկաստանի, և այս տարի Դիվալին հյուսիսային Հնդկաստանում տոնում էին նոյեմբերի 11-ին, իսկ հարավում՝ նոյմեբերի 10-ին:
Դիվալին դա լույսի հաղթանակն է խավարին, բարունը՝ չարին:
Նախքան Դիվալիի գիշերը բոլորը մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները, աշխատանքի վայրերը:
Հագնում են նոր զգեստներ կամ իրենց ամենասիրած զգեստը, վառում են տան ներսի և դրսի բոլոր լույսերը, մոմերը և ընտանիքը պատրաստվում է ընտանեկան աղոթքի, որ իրենք անվանում են <<պուջա>>: Նրանք աղոթում են հարստության և բարգավաճման աստվածուհի Լակշմիին: Աղոթքից հետո բոլորը պատրաստվում են հրավառության, որից հետո ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները փոխանակվում են քաղցրավենիքներով:
Մադրասում տոնական տրամադրությունը զգացվում էր դեռևս հոկտեմբերի վերջին շաբաթից՝ մարդիկ կատարում էին առատ գնումներ, զարդարում էին տներն ու աշխատավայրերը: Ողջ Մադրասը՝ խանութներ, տներ , ծառեր պատված են լույսերով և մինչ այսօր ամենուր կարող ես տեսնել հրավառություն, ուրախ, փայլող դեմքով երեխաներ, ովքեր շատ են ուրախանում այս տոնից՝ հատկապես նրանց ուրախացնում է հրավառությունը:
Անցած տարի այս տոնը նշում էինք ամուսնուս ընկերոջ ընտանիքի հետ, քանի որ մենք՝ քրիստոնյաներս, չենք նշում այն և մի քանի նկար այդ օրվանից:
Ես և Կավիտան՝ ամուսնուս ընկերոջ կինը |
No comments:
Post a Comment