Thursday, September 24, 2015

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ





            Ինձ համար շատ զարմանալի էր, այն, որ Հնդկաստանի ավագ դպրոցի  XI -րդ դասարանի <<Լրացուցիչ ընթերցանություն>> դասագրքում որպես արտասահմանյան գրող ներկայացված է նաև Վիլյամ Սարոյանը:

Ցանկ
     Այս գրքում  առաջին ընթերցանության նյութը Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>  ստեղծագործությունն է:


                  Մեր բարեկամներից մեկի աղջիկը՝ Սուսաննան սովորում է XI -րդ դասարանում:              Նա  մեզ պատմեց Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> պատմությունն ու ասաց, որ այն տպագրված է իր դասագրքում:
           Ես շատ ուրախացա ու խնդրեցի նրան լուսանկարել այդ գիրքը և ինձ ուղարկել:



               Շատ հպարտ եմ, որ հայ եմ ...
      Ուրախ եմ, որ Հայաստնից դուրս օտարերկրացիները կարդում և ճանաչում են մեր Մեծանուն գրողներին, մեր պատմությունը:
         Մենք այս ուղղությամբ պետք է շատ աշխատանքներ կատարենք:
         Մադրասում 16-18-րդ դդ ունեցել ենք հզոր, խոշոր համայնք  և այժմ  այստեղ կան հուշակոթողներ ու փաստաթղթեր, որոնք վկայում են դրա մասին, սակայն դրանք ունեն պահպանման ու խնամքի կարիք, հակառակ դեպքում կա ոչնչացման վտանգ:


       Վիլյամ Սարոյանը՝ ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Օգոստոսի 31-ին 1908 թվականին: Նրա ծնողները գաղթել էին Բիթլիսից:

Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում
               Երևանի կենտրոնում  կանգնեցված է Վիլյամ Սարոյանի արձանը:

Վիլյամ Սարոյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Wednesday, September 16, 2015

ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐ

             Մի քանի օր առաջ անակնկալ նվեր ստացանք այն բանկից որտեղ ամուսինս ունի բանկային հաշիվներ:
         


        Դրանք տարբեր ապրանքանիշերի նվեր քարտեր էին և յուրաքանչյուր քարտ ունի որոշակի գումար իր մեջ:




             Տվյալ բանկում բանկային հաշիվ ունենալու և այն ակտիվ օգտագործելու դեպքում՝ բանկը տրամադրում է միավորներ, որը հետո փոխարինում է նվեր քարտերով:
              Այսպիսով, այդ նվեր քարտերով կատարել եմ որոշ գնումներ, և ահա դրանցից մեկը՝ սեղանի սփռոց:


             Գեղեցիկ է, չէ?
      

Tuesday, September 15, 2015

18-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԸ՝ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԱԴՐԱՍՈՒՄ

   
         Սիրելի ընթերցողներ ...
        Անձնական զբաղվածության պատճառով երկար ժամանակ է ոչինչ չեմ գրել:







        Այսօր կցանկանայի շարունակել ցուցահանդեսների թեման և Ձեզ ներկայացնել <<Մադրասի օրեր>> ծրագրի շրջանակներում Մադրասի հայկական եկեղեցում ցուցադրված հին հայկական եկեղեցական վարագույների նկարները, որոնք պարտրաստվել են 18-19-րդ դարերում՝ Մադրասում:






       Նկարները և դրանց բացատրությունները տիկին Սաթենիկ Պատվական Թուֆանյանը ձեռք է բերել Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանից: Այդ գործում իրեն շատ է օգնել Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: