Thursday, January 28, 2016

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ




   Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները տարբեր երկրներում հունվարի 26-ին նշում են Հնդկաստանի Հանրապետության օրը: Այս տարի տոնում էինք Հնդկաստանի հանրապետության 67-րդ  տարին:




       Այս տոնը նշանավորվում է Հնդկաստանի Սահմանադրության ընդունմամբ՝ որով երկիրը բրիտանական իշխանությունից անցնում է հանրապետության: 1950  թվականի հունվարի 26-ին ընդունվում է Սահմանադրությունն և նույն օրը Հնդկաստանը հռչակվում է հանրապետություն:



Մանրամասն կարող  եք կարդալ անցյալ տարվա հոդվածը՝ սեղմելով հղումը.





Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված շքերթին մասնակցելու նպատակով Հնդկաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


         Ֆոտոշարքով ներկայացնում եմ Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառման նկարներն, որոնք վերցրել եմ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ֆեսբուքյան էջից:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Պրն. Սուրեշ Բաբու



  








 
 








Wednesday, January 27, 2016

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՉԵՆՆԱԻՈՒՄ, ԴԵԼԼԻՈՒՄ



Չեննաիի, Բանգալորի և Պոնդիչերիի հայերով
           
             Այս տարի ևս Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորեցինք Չեննաիում:  Ամանորյա պատրաստություններին կանդրադառնամ առանձին նյութով:


Սուրբ Ծննդյան ճաշ, 2016
                                 


             Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ մենք՝ Չեննաիում ապրող հայերս,  առավոտյան գնացինք մեր հայկական եկեղեցի: Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցին, հնչեցրինք զանգերն եկեղեցու և  բոլորով եկանք մեր տուն՝ ավանդույթի համաձայն հայկական Սուրբ ծննդյան ճաշի:
           Դելիի մեր հայրենակիցներն ևս նշել են Սուրբ Ծնունդը: Նրանք նույնպես գնացել են եկեղեցի, աղոթել, մոմ վառել, այնուհետև ճաշել հայկական ուտեստերով լի սեղանի շուրջ:





             Ճիշտ է մենք Դելիում չունենք գործող եկեղեցի, բայց ունենք հայկական մատուռ, որը վաղուց անուշադրությանն է մատնվել ու լուրջ խնամքի կարիք ունի: 


            Այդ իսկ պատճառով մեր հայրենակիցները այցելել են Կաթոլիկ եկեղեցի: Ամեն դեպքում եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդն իրեն հանգիստ է զգում և կարող է հաղորդակցվել Աստծո հետ:



           Եկեղեցի էին գալիս նաև հնդիկ քրիստոնյաներ, որոնց մեջ էր նաև մի կին, ով անցած տարի ևս Սուրբ Ծնունդին  հայկական եկեղեցի էր եկել: Նա տարիներ առաջ աշխատել է Լիբանանում՝ մի հայ ընտանիքում: Ասեմ, որ մեզ ողջույնեց հայերենով՝ ասելով "Բարև Ձեզ":

Ահա և նա
               Պատրաստել էի  բրնձով փլավ՝ չամիչով ու չրերով (չրերը Հայաստանից էին բերված), տապակած կանաչի, ձուկ, Իջևանի գինու գործարանի "Նռան գինի" ( Իջևանը ծննդավայրս է), չարազ ու գաթա... մի խոսքով հայկական սեղան:




             Ափսոս մեր հայերի մեծ մասը չկարողացան այս տարի մեզ միանալ:Անցած տարի մեզ հետ էին Բանգալորի և Պոնդիչերիի հայերը, որի մասին անդրադարձել էր Հնդկաստանում հայտնի պարբերականներից մեկը՝  "The Hindu" թերթը:

Սկեսրայրս





Մեր Արմենը հնչեցնում ե զանգերը



          Անցած տարվա Սուրբ Ծննդյան նկարներն կարող եք նայել և հոդվածներն կարող եք կարդալ  ներքևում արված հղումներով:

  • The Hindu թերթի հոդվածը, 2015
http://www.thehindu.com/features/metroplus/society/chennais-armenians-celebrate-christmas-in-300yearold-church/article6764410.ece

  • Indo-Armenian Friendship NGO (Հայ-Հնդկական Բարեկամություն ՀԿ )-ի հոդվածը,2015
http://india-armenia.blogspot.in/2015/01/armenian-community-celebrates-christmas.html

  • News.am կայքի հոդվածը, 2015
http://style.news.am/arm/news/19225/hndkakan-hexinakavor-the-hindu-terty-hndkastanum-aprox-hayeri-ev-surb-tsnndi-masin.html


  • Indo-Armenian Friendship NGO (Հայ-Հնդկական Բարեկամություն ՀԿ )-ի հոդվածը,2016
  • http://india-armenia.blogspot.in/2016/01/iaf-celebrates-armenian-christmas-in.html