Sunday, November 29, 2015

ՀՆԴԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒԻՑ ՄԻ ՕՐԻՆԱԿ


         Հնդկաստանում օտարերկրացիներին շատ լավ են վերաբերում, լավ սպասարկում են, ես դա զգում եմ ամենուր և ուզում եմ պատմել մի պատմություն:


          Եվ ահա մի քանի օր առաջ իմ հնդկուհի ընկերներից մեկի՝ Կետկիի հետ շրջում էինք Չեննայիի մոլերից մեկում ու որոշեցինք մի տեղ նստել հաց ուտել: Երկար քննարկումից հետո գնացինք Հնդկական ռեստորան՝ հարավային հնդկական խոհանոցին էլ ավելի մոտիկից ծանոթանալու համար:
               Ես շատ քիչ եմ օգտվում հնդկական խոհանոցից՝ հատկապես դրսում քանի որ այն շատ կծու է՝ չնայած որ համեղ է:
              Ընկերուհիս խոստացավ, որ ուտելու ենք ոչ շատ կծու ու համեղ ուտեստներ:
              Եվ ահա իմ պատվերը...


           Ասեմ, որ շատ հատուկ ու ուշադիր սպասարկեցին մեզ: Ընկերուհիս ասաց,-
զգում ես, որ հատուկ սպասարկում են մեզ: Զարմացած ասացի չէ, ինձ միշտ այսպես են սպասարկում:
          Ասաց, որ եթե լիներ իր քրոջկամ մեկ այլ ընկրուհու հետ հաստատ իրենց այսպես չէին սպասարկի:
       Ինձ շատ դուր եկավ  նաև վերջում՝  մեզ սպասարկող երիտասարդի կողմից արված ժեստը՝ մեր վճարման չեկի  վրա գրել էր, որ շատ հաճելի էր իր համար սպասարկել մեզ ու հոսով է կրկին կայցելենք իրենց ռեստորան:
           


                  Շատ գեղեցիկ ու հաճելի քայլ էր:

No comments:

Post a Comment