Tuesday, April 19, 2016

ՏՆԻՑ ՀԵՌՈՒ՝ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ...

Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությունն երգիչ Վարդան Սարգսյանի հետ միասին ներկայացնում են մի շատ հետաքրքիր հաղորդում, որի ընթացքում Վ. Սարգսյանը ճամփորդում է տարբեր երկրներով և ներկայացնում այն հայ հեռուստադիտողին:

     Հաղորդումն կոչվում է "Տնից հեռու" և առաջին երկիրն, որտեղ կատարել են նկարահանումներն եղել է Հնդկաստանը:

           Կարծում եմ այն բավականին հետաքրքիր հաղորդում է, և ժամանակ առ ժամանակ Ձեզ կներկայացնեմ հաղորդումից մասեր: Հնդկաստանում արված ամբողջ նկարահանումը բաղկացած է 13 Մասից:

            Եվ այսպես այսօր միասին կդիտենք երկրորդ մասը:



ՄԱԴՐԱՍԻ ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԿԱՄ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ԱՅԳԻՆ


               Մադրասի կոկորդիլոսների այգին կամ սողունների կենդանաբանական այգին գտնվում է Չեննայի /Մադրաս/ քաղաքից 40կմ դեպի հարավ հեռավորության վրա:



              Սա ոչ միայն այգի է, այլև գիտահետազոտական կայան է, որտեղ բացի կոկորդիլոսներից կան նաև օձեր և կրիաներ:



             Այն հիմնադրվել է 1976 թվականին և  համարվում է աշխարհում խոշորագույն սողունների կենդանաբանական այգիներից մեկն, ինչպես նաև հնագույն ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունն է Ասիայում:



               Հիմնականում այն հիմնադրվել է հնդկական երեք վերացող կոկորդիլոսների տեսակները պահպանելու համար: Դրանք են՝ ճահճի կոկորդիլոս / Crocodylus palustris/, աղի ջրերի կոկորդիլոս /Crocodylus porosus/ և գհարիալ կոկորդիլոսն /Gavialis gangeticus/, որի տեսակն ամենից շատ էր վտանգված:




               Այն Հնդկաստանի ամենամեծ կոկորդիլոսների այգին է  և զբաղեցնում է 3,4 Հա տարածք: Այստեղ են այցելում ամեն տարի բազմաթիվ այցելուներ, ինչպես նաև մեծ է թիվը օտարերկրացի այցելուների:




                    Այստեղ բացի տեղական կոկորդիլոսի տեսակներից կարող եք տեսնել նաև ամերիկյան, ավստրալիական և այլ վայրերից բերված կոկորդիլոսներ, օձեր և կրիաներ:



                    Այգին բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից: Աշխատանքային ժամերն են ժ՜8:30-17:30:
Մեծահասակների համար տոմսն արժե 270 դրամ՝ հայկական դրամով, իսկ երեխաների համար 73 դրամ: Եթե ձեզ հետ վերցնում եք տեսախցիկ կամ լուսանկարչական ապարատ, ապա դրա համար վճարում եք առանձին՝ 146 դրամ:




             Վերջերս էինք այցելել այս պարկ և ահա ձեզ եմ ներկայացնում այդ նկարները:









Կոկորդիլոսի ձվեր են









Այգու մասին մանրամասն կարող եք ծանոթանալ իրենց կայքէջից՝
http://www.madrascrocodilebank.org/cms/