Sunday, July 26, 2015

ՄԱԴՐԱՍԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

   
        Գրեթե մեկ ամիս կլինի, որ Մադրաս քաղաքում շահագործվում է մետրոպոլիտենը:



         Այն մի քիչ թեթևացրել է քաղաքի երևթեկությունը՝ չնայած որ  շինարարական աշխատանքները  դեռ  ամբողջովին ավարտված չեն:
       Այժմ շահագործվում է ընդամենը 7 կանգառ: Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո վագոնները նույնպես կավելացնեն: Դրանք հիմա 4 են: 


      Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը:


     Բացման հաջորդ օրը ամուսնուս հետ մենք էլ գնացինք նորաբաց մետրոն շնորհավորելու:


      Եվ ահա իմ մետրոյի քարտը: Այն գնելու համար անհրաժեշտ է 100 ռուպի, որից 50-ը քարտի արժեքն է, իսկ մյուս 50-ը ենթակա է օգտագործման, այսինքն ամեն անգամ գումարը սպառվելու դեմքում հեռախոսի քարտի պես լիցքավորում ենք: 

Մետրոյի քարտ

     Մի կանգառից մյուս գնալու համար, այսինքն մուտք-ելք մեկ կանգառի համար արժե 12 ռուպի, իսկ եթե առաջին կանգառից գնում ես վերջին կանգառն, ապա 40 ռուպի է: Այն բավականին թանկ է, սակայն նոր է, արագ հասնում ես քո ցանկացած վայրն ու ամենակարևորը մաքուր է:



No comments:

Post a Comment