Հնդկաստանը բոլոր առումներով հետաքրքիր երկիր է:
Քանի որ հիմա ապրում եմ Հնդկաստանում` որոշեցի վարորդական վկայական ստանալ: Այն ավելի ազատ տեղաշարժվելու հնարավորություն կտա ինձ: Ինչպես գիտեք Հնդկաստանը այդքան էլ ապահով երկիր չէ ազատ տեղաշարվելու համար, սակայն այն քաղաքը /Մադրաս/ որտեղ ես եմ ապրում համարվում է ամենաապահով քաղաքը, որտեղ աշխատում ու ապրում են բազմաթիվ օտարերկրացիներ և ամեն օր օգտվում են հասարակական տրանսպորտից: Ամեն դեպքում ճիշտ է, ապահով է, բայց մեքենա վարել իմանալը լավ բան է, և այսպես...
Իմ ավտոդրոցը Հնդկաստանում |
Քանի որ հիմա ապրում եմ Հնդկաստանում` որոշեցի վարորդական վկայական ստանալ: Այն ավելի ազատ տեղաշարժվելու հնարավորություն կտա ինձ: Ինչպես գիտեք Հնդկաստանը այդքան էլ ապահով երկիր չէ ազատ տեղաշարվելու համար, սակայն այն քաղաքը /Մադրաս/ որտեղ ես եմ ապրում համարվում է ամենաապահով քաղաքը, որտեղ աշխատում ու ապրում են բազմաթիվ օտարերկրացիներ և ամեն օր օգտվում են հասարակական տրանսպորտից: Ամեն դեպքում ճիշտ է, ապահով է, բայց մեքենա վարել իմանալը լավ բան է, և այսպես...
Գնացինք մեզ շատ մոտ գտնվող ավտոդպրոցը, որի համար ես կարիք չունեի տրանսպորտ նստելու, ուղղակի պիտի քայլեի մոտ 10 րոպե: Այս դպրոցն ունի ավելի քան 30 տարվա պատմություն: Ուսուցիչը վարել սովորել է Մեծ Բրիտանիայում: Ունեցել է բազում ուսանողներ, որոնց մեջ կանանց թիվը գերակշռում է, սա նշանակում է վստահելի անձնավորություն է:
Դասերին մասնակցելու թույլտվություն ստանալու համար ինձնից պահանջվեց հետևյալ փաստաթղթերը.
Ուսուցչի հետ |
- ամուսնության վկայականի պատճեն,
- ժամանակավոր բնակության վերաբերյալ տեղեկանքը՝ գրանցված հասցեով,
- իմ և ամուսնուս անձնագրերի պատճեները,
- իմ վիզայի պատճենը, որով գտնվում եմ Հնդկաստանում,
- լույսի վարձավճարի մեկ ամսվա չեկը,
- 6 լուսանկար
- 7500 ռուպի ուսման վճար:
Քանի որ ես օտարերկրացի եմ այդ իսկ պատճառով պահանջեցին այս բոլոր փաստաթղթերը: Բոլորը հանձնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում տեղեկացրեցին, որ ստացել եմ թույլտվությունը դասերին մասնակցելու:
Հնդկաստանում մեքենա վարել սովորելու համար նախ պետք է ստանալ ուսանողական վարորդական իրավունք /student license/:
Ուսանողական վարորդական իրավունքը ստանալու համար պետք է հանձնել տեսական քննություն <<շաբլոն>>, որն իրենից ներկայացնում է համակարգչային քննություն և ի տարբերություն Հայաստանի այստեղ ընդամենը 6 հարց է: Ես ստացել եմ 100 % ճիշտ արդյունք, որից հետո լրացրել եմ պահանջվող փաստաթղթերն ու 3 օր հետո ստացել ուսանողական վարորդական իրավունքն: Այն վավեր է 6 ամիս, որի ընթացքում պետք է սովորել վարել և դիմել վարորդական իրավունք ստանալու համար:
Ուսանողական վարորդական իրավունք |
Տեսական քննության նախապատրաստվելու համար ունեցել եմ 1 ժամ տևողությամբ դաս, որի ընացքում ուսուցիչը բացատրեց այն բոլոր նշանները, որոնք օգտագործվում են Հնդկաստանում՝ համապատասխան օրենսդրությամբ հաստատված, սակայն իրականում այստեղ այդ կանոնների գերակշիռ մասը չի օգտագործվում: Իհարկե բացի այս կանոնները կան նաև չգրված կանոններ, որոնց ավելի շատ են հետևում: Այսինքն առանց այս չգրված կանոնները իմանալու վարելը շատ դժվար կլինի:
Տեսական քննության նշանները շատ քիչ են եթե համեմատենք Հայաստանի համապատասխան քննության հետ:
Ուսման ամբողջ կուրսը բաղկացած է 20 դասից, յուրքանչյուր դասի ընացքում պարտադիր պետք է վարել 4 կմ, այսինքն ամբողջ կուրսի ընթացքում 80 կմ:
Առաջին դասից սկսած սովորեցնում են վարել մեքենան բանուկ փողոցում: Զարմացել էի, քանի որ ես վարել չգիտեի շատ էի վախենում: Այնքան շատ մարդիկ կան, այնքան, շատ մեքենաներ...
Ուսուցիչս ծիծաղեց և ասաց հենց դրա համար էլ սովորում եմ վարել, որ չվախենամ ու փորձեմ վարել:
Ուսուցիչս ծիծաղեց և ասաց հենց դրա համար էլ սովորում եմ վարել, որ չվախենամ ու փորձեմ վարել:
Մի խոսքով, շատ տպավորված էի իմ առաջին դասից ու հաճույքով գնացի մյուս բոլոր դասերին: Մեկ շաբաթ անց, ինձ հարցրեց, արդյոք մինչ իր մոտ սովորելը հաստատ վարել չեմ իմացել???
Շատ տպավորված էր իմ ընդունակություններով ու ընդամենը 10 դասի էի մասնակցել ասաց, որ ես հիմա պատրաստ եմ քննությունը հանձնելուն: Ասում էր, որ շատ արագ եմ սովորում ու լավ եմ կողմնորոշվում Հնդկաստանի այս խայտաբղետ երթևեկության մեջ:
Այստեղ շատ դժվար է մեքենա վարելը՝ եռակի կամ ավելի ճիշտ քառակի անգամ ուշադրություն է պահանջվում:
Քաղաքի ներսում առավելագույն թույլատրելի արագությունը 40 կմ/ժ, սակայն 20 կմ/ժ -ից ավելին չես կարող վարել: Իսկ միջքաղաքային երթուղիներում առավելագույն թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:
Վարորդական վկայականս |
Մեքենաները շատ են, մարդիկ քայլում են փողոցներում, մոտոցիկլետները նույնպես շատ են, որոնք շատ են խանգարում նորմալ երթևեկելուն:Փողոցներում մայթեր գրեթե չկան, իսկ եթե կան ապա այնտեղ քայլել հաստատ հնարավոր չէ:
Բոլորիս մաղթում եմ Կանաչ ճանապարհ...
No comments:
Post a Comment