Վերջերս Չեննայիում բացվել է ռուսական առաջին ռեստորանը, որի ճաշացանկը լի է ռուսական խոհանոցի համեղ ուտեստներով:
 |
Մենք |
Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում նաև մենք:
 |
Ես և Սանդրան |
Ճաշացանկից ներկայացնեմ բոլորիս հայտնի մի քանի ուտեստ՝ բորշ, մայրաքաղաքային աղցան, բլինչիկ՝լցոնված տարբեր տեսակի միջուկներով, խինկալի, կվաս և այլն:
 |
Ուզբեկական փլավ |
Պատրաստել էին նաև "Ուզբեկական փլավ", որը ասում էին "Հնդկական բիրիանի"-ի եղբայրն է: Բիրիանին շատ հայտնի փլավ է Հնդկաստանում: Կան պատրաստման տարբեր եղանակներ: Հիմնականում պատրաստում են այծի կամ հավի մսով: Հաջորդ նյութերում կպատրաստենք "բիրիանի" միասին:
 |
Կվաս |
Ինձ զգում էի հարազատ մի միջավայրում, որտեղ ուտելիքի համն ու հոտը մոռացնել էին տալիս կարոտս:
Ամուսինս շատ է սիրում մայրաքաղաքային աղցանն ու բորշը:
 |
Սկեսուրս |
Բացմանը ներկա էին նաև տեղական մամուլի ներկայացուցիչներ, և ահա ներկայացնում եմ տպագրված նյութերից մի քանի նկար:
Վերջում տվեցին սերտիֆիկատ, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ 50 % զեղչով մինչև 01,09,2015 թվականը օգտվել ռեստորանից:
Հաճույքով ենք գնում "Ձմեռային պալատ" /Winter Palace/ ռեստորան, որտեղ մենք զգում ենք ռուսական մշակույթի ներկայությունն, ճաշատեսակների համն ու հոտը:
 |
Կապիլան |
No comments:
Post a Comment