Thursday, July 2, 2015

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԷՋՄԻԱԾՆԻՑ

       
          Նախորդ հարսանեկան նյութերում խոսել եմ միայն հնդկական հարսանիքների մասին, իսկ այսօր որոշել եմ գրել հայ-հնդկական հարսանիքի մասին:

Հասմիկ և Առուն /Հայաստանում/

Հասմիկ և Առուն /Հնդկաստանում/
         
               Հասմիկի հետ վերջերս եմ ծանոթացել: Նա շատ խելացի, կիրթ անձնավորություն է: Նրա հետ զրուցելու ընթացքում միտք առաջացավ գրել իրենց  հայ-հնդկական հարսանիքի մասին: Այդ մասին զրուցեցի Հասմիկի հետ և նա մեծ սիրով համաձայնվեց ու տրամադրեց նկարներ, վիդեոներ և պատմեց որոշ մանրամասներ իրենց գեղեցիկ պատմությունից:



      Եվ այսպես, մեր հարսնացուն Հասմիկն է, Էջմիածին քաղաքից: Նա մասնագիտությամբ մանկավարժ-լեզվաբան է: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Փեսացուն՝ Առունն է, Հնդկաստանի Մումբայ քաղաքից: Նա մասնագիտությամբ զարդերի մոդելավորող-դիզայներ է: Այժմ նրանք ապրում են Քաթարում:



           Նրանց գեղեցիկ սիրո պատմությունը սկսվել է 2010 թվականին ու անցել է բավականին բարդ, դժվարություններով լի ուղղի:


           Հասմիկը միշտ երազել է Հնդկաստանի մասին, այն եղել է իր երազանքների երկիրը:  Դեռևս դպրոցական տարիներին միշտ ինքն է պատմել Հնդկաստանի հետ կապված բոլոր թեմաները: Նույնիսկ ասել է, որ մի օր գնալու է իր երազանքների երկիրը, բայց կյանքը պատրաստել էր հետաքրքիր անակնկալ Հասմիկի համար:

Հասմիկ

              Իրենց ծանոթությունից հետո նրանք սկսում են շփվել և մի օր Առունը գալիս է Հայաստան: Հասմիկի հայրը  շատ խիստ հայ տղամարդ լինելով, երբ իմացել է Առունի մասին շատ ուժեղ բարկացել է և դեմ է եղել նրանց շփմանը:  Նա փակել է բոլոր հնարավոր ուղղիները, որոնց միջոցով Հասմիկը կարող էր կապ հաստատել Առունի հետ՝ անջատել է ինտերնետը, վերցրել է հեռախոսը, նույնիսկ չի  թուլատրել նրան դուրս գալ  տնից: Մի օր Հասմիկի հայրը որոշում է հանդիպել Առունի հետ և նա հանդիպման է գնում  թարգմանչի ուղեկցությամբ:



                Առունը կարճ ժամանակով էր Հայաստանում ու քանի որ Հասմիկի հայրը չէր թույլատրում նրանց հանդիպել  նա փորձում էր անել ամեն  ինչ, որ գոնե հեռվից տեսնի Հասմիկին: Հասմիկի ընկերուհու օգնությամբ գնում էր նրանց շենքի մոտ  որպեսզի հեռվից տեսնի իր սիրելիին,  իսկ Հասմիկը վախենալով նայում էր պատշգամբից :


               Մի օր ընկերուհու օգնությամբ   Առունն ու Հասմիկը պայմանավորվում են հանդիպել Էջմիածնի Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, քանի որ մյուս օրը Առունը պիտի գնար Հայաստանից: Երբ հայրը տանը չէր Հասմիկը կարողանում է շատ կարճ ժամանակով դուրս գալ տնից:  Նա պատմում է, որ չհասկացավ թե ինչ արագությամբ հասավ եկեղեցու բակ, որտեղ Առունը անհանգիստ հայացքով կանգնած էր: Նրանք հայացքով  միմյանց հասկացրին , որ չպետք է ցույց տալ, որ իրար ճանաչում են, քանի որ հնարավոր էր ծանոթ մարդիկ լինեին այնտեղ: Նրանք նստել էին իրարից հեռու, սակայն նայում էին իրար ու արցունքները հոսում էին Հասմիկի աչքերից: Հասմիկը  մոտենում է Առունին, կանգնում է նրա կողքն ու միասին  մոմ են վառում, աղոթում, որից հետո Հասմիկը տալիս է մի թուղթ Առունին, իսկ Առունը Հասմիկին է տալիս իր թալիսմանը, որը կրել էր մանկուց ի վեր ու մեր հարսնացուն վազելով հեռանում եկեղեցուց՝ նա դեռ պիտի հասցներ տուն հասնել մինչև հայրը կվերադառնար:



              Այս ամբողջ ընթացքում Հասմիկի մայրը, ինչպես բոլոր մայրերը՝ հասկանալով աղջկա զգացմունքները աջակցում էր նրան:



                  Առունի մեկնելուց հետո նրանք երկար ժամանակ էր լուր չունեին իրարից:


           Հասմիկի հայրը տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում փոխել աղջկա` հնդիկ տղայի հետ ամուսնանալու միտքը, նա մի օր Հասմիկին տանում է քահանայի մոտ զրույցի, ով ապրել էր Հնդկաստանում: Նա պատմում է Հնդկաստանի մասին, այնտեղի կյանքի տարբերության մասին ու փորձում համոզել Հասմիկին, սակայն այդ ամենը ապարդյուն էր, նա արդեն որոշել էր:


              Այդ ընթացքում քանի որ կրքերը համեմատաբար հանդարտվել էին, Հասմիկն ու  իր հայրը մի օր շատ լուրջ ու երկար զրույց են ունենում, որից հետո հայրն հասկանում է, որ ինչքան էլ արգելքներ դնի, եթե իրար սիրում են, ամեն ինչ անզոր է այդ ուժի դեմ: Նա հասկացավ, որ այդպես միայն ցավացնում էր նրանց ու որոշեց մի քիչ մեղմ լինել:


              Արդեն հաջորդ տարի՝ 2012 թվականին  Առունը Հայաստան է գալիս իր հոր հետ: Նրանք  գնում են Հասմիկենց տուն ՝ աղջկա ձեռքը խնդրելու: Ասեմ այս հարցում, մեր զույգին շատ է օգնում տիկին Սանտուշը, ով հնդկուհի է, ամուսնացած է և երկար տարիներ է ինչ ապրում  և աշխատում է Հայաստանում: Երբ հյուրերը արդեն իրենց տանն էին, նրանց հետ զրուցելուց հետո Հասմիկի հայրը ավելի է մեղմանում, միայն նեղվում է անգլերենից, սակայն դա նրանց չխանգարեց, որ հավանեն իրենց ապագա փեսային:





       Եվ ահա 2013 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հասմիկի և Առունի նշանադրությունը, որը շատ մեծ շուքով նշվեց Հայաստանում:



         Նշանադրությունից հետո Առունը խնդրում է Հասմիկի հորը, որ  թույլատրի Հասմիկին գնալ Հնդկաստան՝ Առունի բարեկամների հետ ծանոթանալու համար:




             Հնդկաստան այցի մասին նա ասաց, որ շատ տպավորված էր հնդկական տաճարներով, մանրանկարչությամբ, հնդկական գունային գամմայով ու դրական աուրայով:  Հասմիկը պատմում է, որ իրեն շատ է դուր եկել Ջայպուր քաղաքի գեղեցիկ շինություններն  ու  խանութներում սպասարկման ձևը:



                Իրենց Հնդկական հարսանիքը եղեկ է Մումբայ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում այդ հարսանիքից որոշ նկարներ ու վիդոներ:
                    Հարսանեկան արարողության ատրիբուդները.

Հինա








Կոկոս՝ պտղաբերության խորհրդանիշ
                        Ահա գալիս են մեր հարսն ու փեսան:

Հարս


Փեսա





Ծնողների ոտքերն են լվանում ի նշան հարգանքի







Հարսանեկան տորթը







Առունը հագցնում է ոտքի մատին մատանի , որը նշանակում է  Հասմիկն  արդեն ամուսնացած է


              
              Առունը Հայաստան այցից հետո շատ է հավանել մեր երկրը, հատկապես Երևանը: Նա նույնիսկ մտածում է մի օր գալ ու մշտական բնակություն հաստատել Երևանում:



                Հունիսի 29-ին լրացավ մեր այս գեղեցիկ զույգի ամուսնության մեկ տարին: Սիրով շնորհավորում եմ նրանց ու ցանկանում անսպառ սեր ու երջանկություն...



Հարսանեկան վիդեոները կարող եք նայել ներքևում տեղադրված հղումներով:












No comments:

Post a Comment