<<Մադրասի օրեր>> -ի շրջանակներում քաղաքի մշակութային և ուսումնական հաստատություններում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ որոնցում իր մասնակցությունն ունի Մադրասի հայկական համայնքը:
Մադրասի համալսարանում |
Կապիլան Ջեսուդիան, Աշխեն Խաչատրյան, Սաթենիկ Պատվական Թուֆանյան և Թոմաս Սիբուլեի |
Առաջին ցուցահանդեսը բացվել է օգոստոսի 16-ին: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Ցուցահանդեսի թեման հետևյալն է՝ <<Հայերը Մադրասում>> (17-18-րդ դարեր) :
Այս ցուցահանդեսում Սաթենիկ Պատվական Թուֆանյանը ներկայացնում է Մադրասի հայկական համայնքի կյանքը 17-18-րդ դարերում, ինչպես նաև հայտնի հայերի և նրանց ծավալած գործունեության մասին:
Երկրորդ ցուցահանդեսը բացվել է օգոստոսի 19-ին և բաց է լինելու մինչև օգոստոսի 25-ը:
Ցուցահանդեսի թեման հետևյալն է՝ << Հին հայկական եկեղեցական վարագույները՝ պատրաստված Մադրասում>> /18-19-րդ դդ./:
Ցուցահանդեսում ներկայացված նկարները տիկին Թուֆանյանը ձեռք է բերել Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանից:
Մադրասի տարբեր ուսումնական հաստատություններում զեկույցներ են կարդացվել Թոմաս Սիբուլեի և Մեդրիկ Մինասյանի կողմից:
Օգոստոսի 20-ին Մադրասի համալսարանի Քրիստոնեության ամբիոնում Թոմաս Սիբուլեյը կարդաց դասախոսություն հետևյալ թեմայով՝ <<Սուրբ Թոմասի քրիստոնյանները և հայերը; արևելյան քրիստոնյաները հարավային Հնդկաստանում>>: Այն տևեց մոտ երկու ժամ, որն անցավ բուռն քննարկումներով և բոլորը տպավորված էին:
Թոմաս Սիբուլեը ավարտել է Ֆրանսիայի քաղաքական գիտությունների ինստիտուտի կապի և միջազգային հարաբերությունների բաժինը: Աշխատել է Մալազիայում՝ ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովում: Թոմասի մայրը հայ է:
Սաթենիկ Պատվական Թուֆանյան |
Թոմաս Սիբուլեի |
Օգոստոսի 21-ին Մադրասի Ստելա Մարիս քոլեջում Մեդրիկ Մինասյանը կարդաց դասախոսություն հետևյալ թեմայով՝ <<Հայերը , հին հայկական համայնքը Մադրասում>>: Դասախոսությունը շատ հետաքրքրիր էր, այն ներկաներին տվեց բավականին ինֆորմացիա այդ ժամանակաշրջանի հայերի ու հայկական համայնքի գործունեության մասին:
Մեդրիկ Մինասյանը իրանահայ երիտասարդ է, ով սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և <>-ում: Այժմ մագիստրատուրան սովորում է Մադրասի քրիստոնեական քոլեջում՝ քաղաքական գիտությունների ֆակուլտետում: Նա մասնագիտանում է տնտեսական քաղաքականություն, միջազգային հարաբերություններ և կառավարում բաժնում:
Մադրասի համալսարանը |
No comments:
Post a Comment