Չեննաիի, Բանգալորի և Պոնդիչերիի հայերով |
Այս տարի ևս Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորեցինք Չեննաիում: Ամանորյա պատրաստություններին կանդրադառնամ առանձին նյութով:
Սուրբ Ծննդյան ճաշ, 2016 |
Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ մենք՝ Չեննաիում ապրող հայերս, առավոտյան գնացինք մեր հայկական եկեղեցի: Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցին, հնչեցրինք զանգերն եկեղեցու և բոլորով եկանք մեր տուն՝ ավանդույթի համաձայն հայկական Սուրբ ծննդյան ճաշի:
Դելիի մեր հայրենակիցներն ևս նշել են Սուրբ Ծնունդը: Նրանք նույնպես գնացել են եկեղեցի, աղոթել, մոմ վառել, այնուհետև ճաշել հայկական ուտեստերով լի սեղանի շուրջ:
Ճիշտ է մենք Դելիում չունենք գործող եկեղեցի, բայց ունենք հայկական մատուռ, որը վաղուց անուշադրությանն է մատնվել ու լուրջ խնամքի կարիք ունի:
Այդ իսկ պատճառով մեր հայրենակիցները այցելել են Կաթոլիկ եկեղեցի: Ամեն դեպքում եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդն իրեն հանգիստ է զգում և կարող է հաղորդակցվել Աստծո հետ:
Ահա և նա |
Սկեսրայրս |
Մեր Արմենը հնչեցնում ե զանգերը |
Անցած տարվա Սուրբ Ծննդյան նկարներն կարող եք նայել և հոդվածներն կարող եք կարդալ ներքևում արված հղումներով:
- The Hindu թերթի հոդվածը, 2015
- Indo-Armenian Friendship NGO (Հայ-Հնդկական Բարեկամություն ՀԿ )-ի հոդվածը,2015
- News.am կայքի հոդվածը, 2015
No comments:
Post a Comment