Saturday, May 16, 2015

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՏՐԻՉԻԻՑ


      Տիրուչիլապալի կամ Տրիչի, Տիրուչին քաղաք է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում: Տրիչին այս նահանգի 4-րդ քաղաքն է: Մադրասից  այն գտնվում է հարավ՝ 322 կմ հեռավորության վրա: Տրիչիի մասին մանրամասն կպատմեմ ավելի ուշ...
            Վերջերս գնացել էինք այնտեղ հարսանիքի: Արդեն նախկին հարսանեկան նյութում խոսել եմ այն մասին, որ այստեղ հարսանիքները տարբերվում են իրարից: Այն պայմանավորված զույգի կրոնական պատկանելությունից, դասային աստիճանից և այլ հատկանիշներից: Այս անգամ մեր նորապսակները քրիստոնյաներ են և պսակադրությունը  տեղի է ունեցել մի գեղեցիկ  եկեղեցում: Պսակադրությունը տևեց երկու ժամ:




               Մանուշակագույն երանգով էին զարդարված  եկեղեցին ու հարսանյաց սրահը: Ասեմ ավելին հյուրերի մեծ մասն էլ էր կրում նույն գույնի սարիի: Եկեղեցու արարողության ժամանակ հարսը կրում էր սպիտակ, գեղեցիկ, մետաքսե սարիի, իսկ հետո արդեն՝ մանուշակագույն մետաքսե սարիի:
         Այդ օրը առավոտյան մոտիկ, հարազատ մարդկանցով հավաքվել  էին Տրիչիի գեղեցիկ հյուրանոցներից մեկում: Բարեկամները պատրաստել էին հետաքրքիր միջոցառում զույգի համար՝ երգի, բանաստեղծության ու հումորային անակնկալների տեսքով, որին ես հաճույքով հետևում էի, քանի որ այն նոր էր ինձ համար: 



       Ավելի ուշ կողքի սրահում բոլորիս սպասում էին ավանդկան  հարավային հնդկական սեղանները: Իմ "ափսեն" ուներ այս տեսքը:

Ահա և իմ  "ափսեն"

        Բանանի տերևներ են դնում բոլոր հյուրերի առջև, ովքեր արդեն նստել են սեղանների շուրջը, որից հետո հերթով մոտենում են մատուցողները՝ ուտելիքներով լի մեծ տարրաններով ու կամաց-կամաց հյուրասիրում հյուրերին:  
       Ինձ համար այսքան տարբեր հյուրասիրությունից հետո շփոթված էի...
       Եվ ահա բոլորը եկեղեցու ներսում են ու սպասում են հարսնացուին:



       Եկեղեցին զարդարված էր շատ գեղեցիկ:


         Ահա կամաց-կամաց եկեղեցի է մտնում հարսը՝ առջևից քայլում են մանկահասակ աղջիկները՝ գեղեցիկ ծաղկեփնջերով, այնուհետև միջին տարիքի աղջիկները՝ ծաղկեփնջերով և  հասուն աղջիկները, որոնք  ապագա հարսնացուներ են: Քայլելու ընթացում նրանք ծաղկեթերթիկներ էին  լցնում  ճանապարհին:





Հարսնաքույր
Հարսնաքրոջից հետո եկեղեցի է մտնում հարսը իր հայրիկի հետ:






         Յուրաքանչյուր նստատեղի վրա դրված էին փոքր բրոշյուրներ, որտեղ ներկայացված էր ողջ երգացանկն ու արարողության ընթացակարգը: Ցանկացողները կարող էին կարդալ և հետևել ընթացքին:


            Ընթացքում բոլորին բաժանվեցին  ծաղկեթերթիկներ, որը մենք պետք է լցնեինք զույգի վրա եկեղեցուց դուրս գալու ժամանակ:


Եվ ահա եկեղեցու բակում նորապսակները նկարվում են հյուրերի հետ:




          Եկեղեցու արարողությունից հետո ուղևորվեցինք շքեղ մի  հյուրանոց, որտեղ տեղի էր ունենալու հարսանյաց հանդեսը: Հրավիրվածների թիվը անցնում էր 2000-ը:


     Սրահը նույնպես զարդարված էր շատ գեղեցիկ, և ինչպես բոլոր հնդկական հարսանիքներ ժամանակ հյուրերը շարք էին կանգնել՝ իրենց նվերը փոխանցելու և նկարվելու համար: Մենք որոշեցինք նստել և հետևել ընթացքին, քանի որ մոտենալ հնարավոր չէր: Մի երկու ժամ սպասելուց հետո որոշեցի շարք կանգնել:




            Արդեն շարքում եմ... 



            Ընթացքում հասցրեցի մի քանի անգամ նկարվել:



              Եվ ահա մեր նկարը նորապսակների հետ:



             Շնորհավորում եմ նրանց: Անսահման Սեր և երջանկություն մաղթում:





No comments:

Post a Comment