Այժմ բնակվում եմ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որը մեզ հայտնի է որպես 16-18-րդ դարերում հայկական խոշորագույն գաղթօջախներից մեկը Հնդկաստանում :
Հայաստանի անվան փողոցը Մադրասում |
Ըստ Քսենոփոնի, Զենոբ Գլակի, Մովսես Խորենացու և Պրոկոպիոս Կեսարացու երկերի մ.թ.ա. 4-5-րդ դարերից ի վեր Հնդկաստանում կան տեղեկություններ հայ-հնդկական հարաբերությունների առկայության մասին: Իսկ որպես համայնք այն ձևավորվել է 16-րդ դարում, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ: Բնակվել են ավելի քան 20 քաղաքներում /Ագրա, Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ, Հայդարաբադ և այլն/:
Առաջինը մադրասահայերն են կազմել համայնքային կանոնադրություն՝ <<Տետրակ, որ կոչի հորդորակ>>/1783թ./, ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր:
Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ /ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ/:
Մադրասի հայկական եկեղեցու մուտքը |
Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ /ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ/:
Հնդկաստանի կյանքում առավել նշանակալի դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացրել են առևտուրը Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ:
Հնդկահայ համայնքը ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ:
Հնդկահայ համայնքը ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ:
Հնդկաստանում կա 6 եկեղեցի և 2 մատուռ, որոնցից մեկը Մադրասի Ս. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին է, որը կառուցվել է 1772թ.՝ հայկական հինավուրց գերեզմանատան տարածքում, որը հետագայում դարձել է Շահամիրյան ընտանիքի սեփականությունը: 1712թ.-ին կառուցված հայկական մատուռին փոխարինել է եկեղեցին:
1746թ.՝ անգլո-ֆրանսիական գաղութատիրական պատերազմի ժամանակ քանդվել է մատուռը: Եկեղեցու մուտքի մոտ արված արձանագրությունում երկու տարեթվերն էլ նշված են՝ 1772 և 1712:
Այս նոր եկեղեցին կառուցվել է Շահամիր Շահամիրյանի /Սուլթանումյան/ միջոցներով՝ իր վաղամեռ կնոջ հիշատակին:
1746թ.՝ անգլո-ֆրանսիական գաղութատիրական պատերազմի ժամանակ քանդվել է մատուռը: Եկեղեցու մուտքի մոտ արված արձանագրությունում երկու տարեթվերն էլ նշված են՝ 1772 և 1712:
Մադրասի Հայ Առաքելական եկեղեցու բակում |
Այս նոր եկեղեցին կառուցվել է Շահամիր Շահամիրյանի /Սուլթանումյան/ միջոցներով՝ իր վաղամեռ կնոջ հիշատակին:
Շարունակելի ...
No comments:
Post a Comment