Մետաքսե գործվածքները պատրաստում են բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելերից: Դրանք Չինաստանում պատրաստվել են դեռևս մ.թ.ա. III հազարամյակում:
Հնդկական մետաքսե սարիներ |
Այն անցել է նաև Հայաստանով և գործել մ.թ.ա. II դարից մինչև մ. թ. XVI դարը:
Հին Հայաստանում նույնպես մշակել են բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ և փափուկ:
Մետաքսե գործվածքներն աչքի են ընկնում իրենց գեղեցիկ զարդանախշերով՝դրանք գործվում են որպես վարագույրներ, սփռոցներ, շալեր, զգեստներ, եկեղեցական հարդարանքներ: Բարձր գեղարվեստականությամբ աչքի են ընկել եգիպտական, չինական (հատկապես մետաքսե), ճապոնական, հնդկական, իրանական (մետաքսե և <<ոսկե>>), բյուզանդական, արաբական (ատլաս), իտալական, ֆրանսիական և հայկական նախշազարդ գործվածքները:
Ձեռքի մանածագործական հաստոցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. V հազարամյակում:
Մի քանի օր առաջ Չեննայիի /Մադրասի/ խանութներից մեկում նկատեցի ինձ անծանոթ մի հաստոց: Ներս գնալով խանութ հասկացա, որ հնդկական մետաքսե սարիների խանութում եմ, իսկ հաստոցը՝ մետաքսե սարիներ գործելու համար է:
Ասեմ, որ բավականին բարդ աշխատանք է, որը թելերի հետ աշխատելու ժամանակ պահանջում է ուշադրություն և նրբություն :
Վերևում դրված են այն նախշերը, որոնց օգնությամբ թելերի հետ աշխատանքը տալիս է այն գեղեցիկ նախշը, որը երևում է գործված մասում: Այս սարին գործելու համար օգտագործում են կապույտ, ոսկեգույն և կանաչ գույները: Այն մի կողմից լինելու է կապույտ, մյուս կողմից կանաչ գույնի:
Խանութի համապատասխան մասնագետի ուղեկցությամբ կազմակերպվեց փոքր էքսկուրսիա ինձ համար: Նա ցույց տվեց տարբեր սարիներ՝ ըստ տարածքի /Հարավային Հնդկաստան, Հյուսային Հնդկաստան, Արևելյան Հնդկաստան և Արևմտյան Հնդկաստան/սարիներ, նախշերի և գույնների, որոնց մեջ կային նաև 100 և 1000 գույններով գործված սարիներ:
Հարյուր գույնի թելերով գործված սարի և Հարավային Հնդկական սարի |
Գեղեցիկ մետաքսե հնդկական գործվածքների փայլն ու նրբությունը դարեր շարունակ բազմաթիվ առևտրականների բերել է Հնդկաստան:
Մանածագործական հաստոց |
Խանութի սեփականատերը ոչ միայն թույլատրեց նկարներ անել, այլ նաև հրավիրեց խանութի ամենալավ մասնագետին, ով բոլորին ներկայացրեց, թե ինչպես են գործում մետաքսե գործվածքները:
Ասեմ, որ բավականին բարդ աշխատանք է, որը թելերի հետ աշխատելու ժամանակ պահանջում է ուշադրություն և նրբություն :
Վերևում դրված են այն նախշերը, որոնց օգնությամբ թելերի հետ աշխատանքը տալիս է այն գեղեցիկ նախշը, որը երևում է գործված մասում: Այս սարին գործելու համար օգտագործում են կապույտ, ոսկեգույն և կանաչ գույները: Այն մի կողմից լինելու է կապույտ, մյուս կողմից կանաչ գույնի:
Խանութի համապատասխան մասնագետի ուղեկցությամբ կազմակերպվեց փոքր էքսկուրսիա ինձ համար: Նա ցույց տվեց տարբեր սարիներ՝ ըստ տարածքի /Հարավային Հնդկաստան, Հյուսային Հնդկաստան, Արևելյան Հնդկաստան և Արևմտյան Հնդկաստան/սարիներ, նախշերի և գույնների, որոնց մեջ կային նաև 100 և 1000 գույններով գործված սարիներ:
Ասեղ, որի մեջ տեղադրված են մետաքսե թելերը |
Այս ասեղի օգնությամբ է գործվում մետաքսե գործվածքը:
Ինչպե՞ս հագնել հնդկական սարի: Պատասխանը գտնելու համար նայել կցված նյութը: