Wednesday, March 11, 2015

ՀՈԼԻ ԿԱՄ ԳՈՒՅՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Մարտի 6-ին Հնդկաստանում տոնում էին ամենագունեղ տոնը՝ Հոլին:
«Հոլի» կամ «Գույների» փառատոնը Հնդկաստանի ամենահայտնի տոներից է, որը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը չարի նկատմամբ:


Կա խորհրդանշական լեգենդ, որը բացատրում է, թե ինչու է հոլին նշվում որպես  գույների փառատոն:  Հոլի բառը ծագել է Հոլիկա բառից, որը Հիրանյակաշիպու թագավորի չար քրոջ անունն է: Հիրանյակաշիպու թագավորը շնորհք ստացավ, որը նրան դարձրեց գրեթե անպատժելի: Այդ հատուկ ուժը կուրացրեց նրան: Նա կարծում էր ինքն է Աստվածը, և պահանջում էր բոլորից երկրպագել միայն իրեն:
 Հիրանյակաշիպույի որդի Պրահլադան չհամաձայնվեց դրա հետ: Նա մնաց հավատարիմ Վիշնույին, որը զայրացրեց Հիրանյակաշիպույին: Պրահլադան նթարկվեց դաժան պատիժների, սակայն նրանցից ոչ մեկը չազդեց տղայի վրա: Նա չփոխեց իր որոշումը:
Վերջապես նրա չար հորաքույր Հոլիկան խաբում է տղային, և  նրանք միասին նստում են կրակի մոտ: Հոլիկան կրում էր շալ, որը նրան կրակից վնասվելուց պաշտպանում էր,  իսկ Պրահլադան ոչինչ չէր կրում: Կրակը մռնչաց, Հոլիկայից պոկեց թիկնոցը մի կողմ թռցրեց, իսկ շալը գնաց ու փաթաթվեց Պրահլադային: Հոլիկան սկսեց վառվել, իսկ շալը պաշտպանեց Պրահլադային կրակից:  Վիշնուն հայտնվեց ու սպանեց Հիրանյակաշիպուին: 
Խարույկը հիշեցնում է բարու խորհրդանշական հաղթանակը չարին: Հոլիկայի այրվելուց հետո այդ օրը նշվում է որպես Հոլի:
Այն շարժական տոն է և հիմնականում նշում են մարտի սկզբին, երբեմն փետրվարի վերջին՝ լիալուսնի ժամանակ: Հնդկաստանի գրեթե բոլոր տոները կապված են լուսնային փուլերի հետ:  
Հոլին ավելի վառ ու գունեղ նշում են Հնդկաստանի հյուսային շրջաններում:
Հոլիով  տոնում են գարնան գալուստը՝ գունավոր ներկերով, գունաներկված ջրերով խաղում են, միմյանց վրա են լցնում գունավոր փոշին կամ ջուրը: Որոշ շրջաններում վառում են խարույկ և խարույկի շուրջը խաղում են տարբեր զվարճալի խաղեր:

Անի Երեմյան

 Ձեզ եմ ներկայացնում ընկերներիցս մեկի՝ Անի Երեմյանի նկարներն ու տպավորությունները: Հիմա նա Հնդկաստանի Հայդերաբադ  քաղաքում է: 
Մասնակցել է տոնին և ինձ հետ կիսվել իր տպավորություններով:  Ի դեպ ասեմ Անին ևս տավուշցի է:

Անին և ընկերները
Անին պատմում է, որ  այն շատ գունեղ ու ուրախ տոն էր, բոլորը ուրախ էին, անմոռաց խաղում էին, միմյանց վրա գունավոր փոշի կամ գունավորված ջրեր էին լցնում, որը Անիին հիշեցրել է մեր Վարդավառը:


Ինքնամոռաց խաղում են Հոլի

Անի

Բոլորի ոգևորված ու ուրախ խաղը ևս վարակել է Անիին: Նա միացել է խաղացողներին ու նրանց պես անմոռաց մասնակիցը դարձել այդ գեղեցիկ տոնի:


Տարբեր նյութեր կարդալուց հետո այն նմանեցրեցի նաև մեր հայկական Բարեկենդանին:
Փետրվարի կեսերին  Չեննայիի ռուսական համայնքի հետ տոնում էինք ռուսական ժողովրդական տոներից մեկը՝ Մասլենիցան, որը  ըստ էության գաղափարական տարբերություն չունի մեր հայկական Բարեկենդանից ու խորհրդանշում է գարնան գոլուստը, բարու հաղթանակը չարին և նախորդում է Մեծ պահքին:

Ես և ամուսինս ռուսական համայնքի անդամների  հետ

Տիկնիկ ենք պատրաստում 


Տիկնիկները արդեն պատրաստ են


Այրում ենք Մասլենիցայի խորհրդանիշը