Monday, August 24, 2015

ՄԱԴՐԱՍԻ ՕՐԵՐ - 2015


        <<Մադրասի օրեր>> -ի  շրջանակներում  քաղաքի մշակութային և ուսումնական հաստատություններում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ որոնցում իր մասնակցությունն  ունի Մադրասի հայկական համայնքը:

Մադրասի համալսարանում
         Ծրագրերում իր ակտիվ մասնակցությամբ հանդես է գալիս Ֆրանսիայի <<Հայագիտություն>> ասոցացիան՝  ի դեմս Սաթենիկ Պատվական Թուֆանյանի` ով պատմական գիտությունների դոկտոր է և Ֆրանսիայի համալսարաններից մեկում փիլիսոփայություն  է դասախոսում:


Կապիլան Ջեսուդիան, Աշխեն Խաչատրյան, Սաթենիկ Պատվական Թուֆանյան և Թոմաս Սիբուլեի
        Հայկական մասի միջոցառումների մեկնարկը տրվել է հայկական եկեղեցում բացված երկու տարբեր լուսանկարների ցուցահանդեսներով:




      Առաջին ցուցահանդեսը բացվել է օգոստոսի 16-ին: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Ցուցահանդեսի թեման հետևյալն է՝ <<Հայերը Մադրասում>> (17-18-րդ դարեր) : 
        Այս ցուցահանդեսում Սաթենիկ Պատվական Թուֆանյանը ներկայացնում է Մադրասի հայկական համայնքի կյանքը 17-18-րդ դարերում, ինչպես նաև հայտնի հայերի և նրանց ծավալած գործունեության մասին: 


 Երկրորդ ցուցահանդեսը բացվել է օգոստոսի 19-ին և բաց է լինելու մինչև օգոստոսի 25-ը:
      Ցուցահանդեսի թեման հետևյալն է՝ << Հին հայկական եկեղեցական վարագույները՝ պատրաստված Մադրասում>> /18-19-րդ դդ./:
   Ցուցահանդեսում ներկայացված  նկարները տիկին Թուֆանյանը ձեռք է բերել  Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանից:


     Մադրասի տարբեր ուսումնական հաստատություններում զեկույցներ են կարդացվել Թոմաս Սիբուլեի և Մեդրիկ Մինասյանի կողմից:


         Օգոստոսի 20-ին Մադրասի համալսարանի Քրիստոնեության ամբիոնում Թոմաս       Սիբուլեյը կարդաց դասախոսություն հետևյալ թեմայով՝ <<Սուրբ Թոմասի քրիստոնյանները և հայերը; արևելյան քրիստոնյաները հարավային Հնդկաստանում>>:           Այն տևեց մոտ երկու ժամ, որն անցավ բուռն քննարկումներով և բոլորը տպավորված էին:
      Թոմաս Սիբուլեը ավարտել է Ֆրանսիայի քաղաքական գիտությունների ինստիտուտի կապի և միջազգային հարաբերությունների բաժինը: Աշխատել է Մալազիայում՝ ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովում: Թոմասի մայրը հայ է:

Սաթենիկ Պատվական Թուֆանյան

Թոմաս Սիբուլեի
 
       Օգոստոսի 21-ին Մադրասի Ստելա Մարիս քոլեջում Մեդրիկ Մինասյանը կարդաց դասախոսություն հետևյալ թեմայով՝ <<Հայերը , հին հայկական համայնքը Մադրասում>>: Դասախոսությունը շատ հետաքրքրիր էր, այն  ներկաներին տվեց բավականին ինֆորմացիա այդ ժամանակաշրջանի հայերի ու հայկական համայնքի գործունեության մասին:
     Մեդրիկ Մինասյանը իրանահայ  երիտասարդ է, ով սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և <>-ում: Այժմ  մագիստրատուրան սովորում է Մադրասի քրիստոնեական քոլեջում՝ քաղաքական գիտությունների ֆակուլտետում: Նա մասնագիտանում է տնտեսական քաղաքականություն, միջազգային հարաբերություններ և կառավարում բաժնում:

Մադրասի համալսարանը

Sunday, August 23, 2015

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱԳՆՎՈՒՄ ՀՆԴԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ /լուսանկարներ/

        Վերջերս տարբեր հասարակական վայերում լուսանկարներ եմ արել, որոնցով ցանկանում եմ ցույց տալ հնդիկ երիտասարդության հագնվելու ոճը:
       Այն բավականին խայտաբղետ է` ազգային հագուստից մինչև նորաձև հագուստ:
































Շարունակելի ...





ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 69-ՐԴ ԱՄՅԱԿԸ



      Հնդիկ ժողովուրդը  օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը, որը Հնդկաստանի ամենամեծ տոներից է:
Հնդկաստանի Հանրապետության օրհներգը:




      Անկախության օրվան ընդառաջ ողջ Հնդկաստանում տոնական տրամադրություն է տիրում: Բոլորը պատրաստավում է ամենամեծ տոնին, ամենուր կարող ես տեսնել պետական խորհրդանիշների նմուշներ, նկարներ, պաստառներ: Բոլոր պետական  և ոչ պետական հիմնարկները, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները պատրաստում են հատուկ միջոցառումներ այդ օրվան նվիրված:





       Գնացել էինք Մադրաս քաղաքի մոլերից մեկը և նույնիսկ այնտեղ տիրում էր այդ հաճելի տրամադրությունը: Մի խումբ երիտասարդներ Անկախության օրվան նվիրված միջոցառման փորձն էին անում:





      Շնորհավորում եմ Հնդիկ ժոովրդին իրենց համար այդքան սպասված ու կարևոր օրվա առթիվ: Թող Հնդկաստանի Հանրապետությունը շարունակի բարգավաճել ու նորանոր հաջողություններ գրանցել բոլոր բնագավառներում:








JAI HO!!!

Monday, August 10, 2015

ՌՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԵՆՆԱՅԻՈՒՄ /ՄԱԴՐԱՍ/


 
     Վերջերս Չեննայիում բացվել է ռուսական առաջին ռեստորանը, որի ճաշացանկը լի է ռուսական խոհանոցի համեղ ուտեստներով:

Մենք

     Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում նաև մենք:

Ես և Սանդրան

        Ճաշացանկից ներկայացնեմ  բոլորիս հայտնի մի քանի ուտեստ՝  բորշ, մայրաքաղաքային աղցան, բլինչիկ՝լցոնված տարբեր տեսակի միջուկներով, խինկալի, կվաս  և այլն:
Ուզբեկական փլավ
        Պատրաստել էին նաև "Ուզբեկական փլավ", որը ասում էին "Հնդկական բիրիանի"-ի եղբայրն է: Բիրիանին շատ հայտնի փլավ է Հնդկաստանում: Կան պատրաստման տարբեր եղանակներ: Հիմնականում պատրաստում են այծի կամ հավի մսով: Հաջորդ նյութերում կպատրաստենք "բիրիանի" միասին:



Կվաս
        Ինձ զգում էի  հարազատ մի միջավայրում, որտեղ ուտելիքի համն ու հոտը մոռացնել էին տալիս կարոտս:


      Ամուսինս շատ է սիրում մայրաքաղաքային աղցանն ու բորշը:

Սկեսուրս
       Բացմանը ներկա էին  նաև տեղական մամուլի ներկայացուցիչներ, և ահա ներկայացնում եմ տպագրված նյութերից մի քանի նկար:






Վերջում տվեցին սերտիֆիկատ, որը հնարավորություն է տալիս   մեկ անգամ 50 %  զեղչով մինչև 01,09,2015 թվականը օգտվել ռեստորանից:



     Հաճույքով ենք գնում  "Ձմեռային պալատ" /Winter Palace/  ռեստորան, որտեղ մենք զգում ենք ռուսական մշակույթի ներկայությունն, ճաշատեսակների համն ու հոտը:

Կապիլան