Հնդկաստանի Դարպասը հայտնի է որպես Պատերազմի հուշարձան՝ նվիրված բոլոր զոհված զինվորներին, ովքեր զոհվել են 1924-1921 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Հնդկական բանակի կազմում, 3-րդ Անգլո-Աֆղանական պատերազմի ժամանակ և այլն:
Հուշարձանը գտնվում է մայրաքաղաք Դելիում: 13 300 զինծառայողների անուններ՝ այդ թվում նաև սպաներ և զինվորներ Միացյալ թագավորությունից, գրված է հուշարձանի վրա:
Այս հուշարձանը նման է Փարիզի, Հռոմի հայտնի հուշարձաններին, ինչպես նաև նմանեցնում են Մումբայի դարպասին: Հուշարձանը նախագծել է Էդվին Լյությենսը:
1971 թվականին Բանգլադեշի ազատագրական պատերազմի ժամանակ տեղադրում են փոքրիկ մարմարե քար՝ վրան շրջված ինքնաձիգ և զինվորական սաղավարտ, չորս կողմից վառվում է հավերժական կրակը: Այն համարվում է Հնդկաստանի Անհայտ զինվորի հուշարձանը:
Այս վայր այցելել եմ 2012 թվականին՝ Հնդկաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ: