Thursday, January 29, 2015

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՀՆԴԿԱԿԱՆ ՄԵՏԱՔՍԵ ՍԱՐԻՆԵՐԸ

 

    Մետաքսե գործվածքները պատրաստում են բնական  մետաքսից կամ քիմիական մանրաթելերից: Դրանք Չինաստանում պատրաստվել են դեռևս մ.թ.ա. III հազարամյակում:

Հնդկական մետաքսե սարիներ

    Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում մետաքսագործությունը հայտնի է դարձել V-VII դարերում: Վաճառքի նպատակով մետաքսե գործվածքները Չինաստանից տարվել են Առաջավոր Ասիա, ապա՝ Եվրոպա, իսկ ճանապարհը, որով տեղափոխվել է մետաքսը, կոչվել է <<Մետաքսի ճանապարհ>>:




     
       Այն անցել է նաև Հայաստանով և գործել մ.թ.ա. II դարից մինչև մ. թ. XVI դարը:
   Հին Հայաստանում նույնպես մշակել են բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ և փափուկ: 
      Մետաքսե գործվածքներն աչքի են ընկնում իրենց գեղեցիկ զարդանախշերով՝դրանք գործվում են որպես վարագույրներ, սփռոցներ, շալեր, զգեստներ, եկեղեցական հարդարանքներ: Բարձր գեղարվեստականությամբ աչքի են ընկել եգիպտական, չինական (հատկապես մետաքսե), ճապոնական, հնդկական, իրանական (մետաքսե և <<ոսկե>>), բյուզանդական, արաբական (ատլաս), իտալական, ֆրանսիական և հայկական նախշազարդ գործվածքները:

Հարյուր գույնի թելերով գործված սարի և Հարավային Հնդկական սարի

        Ձեռքի մանածագործական հաստոցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. V հազարամյակում:
     Գեղեցիկ մետաքսե հնդկական գործվածքների փայլն ու նրբությունը դարեր շարունակ բազմաթիվ առևտրականների  բերել է Հնդկաստան:


Մանածագործական հաստոց

             Մի քանի օր առաջ Չեննայիի /Մադրասի/ խանութներից մեկում նկատեցի ինձ անծանոթ մի հաստոց: Ներս գնալով խանութ հասկացա, որ հնդկական մետաքսե սարիների խանութում եմ, իսկ հաստոցը՝ մետաքսե սարիներ գործելու համար է:
               Խանութի սեփականատերը ոչ միայն թույլատրեց նկարներ անել, այլ նաև հրավիրեց  խանութի ամենալավ մասնագետին, ով բոլորին ներկայացրեց, թե ինչպես են գործում մետաքսե գործվածքները:



  Ասեմ, որ բավականին բարդ աշխատանք է, որը թելերի հետ աշխատելու ժամանակ պահանջում է ուշադրություն և նրբություն :




  Վերևում դրված են այն նախշերը, որոնց օգնությամբ թելերի հետ աշխատանքը տալիս է այն գեղեցիկ նախշը, որը երևում է գործված մասում: Այս սարին գործելու համար օգտագործում են կապույտ, ոսկեգույն  և կանաչ գույները: Այն  մի կողմից լինելու է կապույտ, մյուս կողմից կանաչ գույնի:


   Խանութի համապատասխան մասնագետի ուղեկցությամբ  կազմակերպվեց փոքր էքսկուրսիա ինձ համար: Նա ցույց տվեց տարբեր սարիներ՝ ըստ տարածքի /Հարավային Հնդկաստան, Հյուսային Հնդկաստան, Արևելյան Հնդկաստան և Արևմտյան Հնդկաստան/սարիներ, նախշերի և գույնների, որոնց մեջ կային նաև   100 և 1000 գույններով գործված սարիներ:





Ասեղ, որի մեջ տեղադրված են մետաքսե թելերը

Այս ասեղի օգնությամբ է գործվում  մետաքսե գործվածքը:             









Ինչպե՞ս հագնել հնդկական սարի:  Պատասխանը գտնելու համար նայել կցված նյութը:


No comments:

Post a Comment