Monday, December 21, 2015

ՊՈՆԴԻՉԵՐԻ


        Պոնդիչերին քաղաք է Հարավային Հնդկաստանի Պոնդիչերի նահանգում: Նախկինում այն անվանել են Պոնդի և միայն 2006 թվականից այն անվանում են Պոնդիչերի:




        Այն շրջկենտրոնն է և շրջանի ամենամեծ քաղաքն է:
        Պոնդիչերին եղել է Ֆրանսիայի գաղութը այդ իսկ պատճառով այս քաղաքի արտաքին տեսքը փոքր ինչ տարբերվում է հնդկական մյուս քաղաքներից: Այն ազատագրվել է դե ֆակտո 1954 թվականի Նոյեմբերի 1-ին, իսկ պաշտոնապես 1962թվականի Օգոստոսի 16-ին և դարձել է ներկայիս Հնդկաստանի Պոնդիչերի նահանգը:




     Քաղաքը բաժանված է երկու մասի՝ ֆրանսիական մաս, որն անվանում են "Սպիտակ քաղաք" և հնդկական մաս՝" սև քաղաք":





      Շատ փողոցների կրում են ֆրանսիական անուններ, քաղաքում ամենուր կարող ես զգալ ֆրանսիական շունչը:






   Ասեմ որ այս քաղաքում կա մի մատուռ, որի կառուցման ողջ ֆինանսավորումը կատարվել է մի հայ մեծահարուստի կողմից: Այդ մատուռի մասին մանրամասն կգրեմ հաջորդ նյութում...




      Պոնդիչերին ֆոտոշարքով...





















Ամուսինս

Ես



 Պոնդիչերիի ճեմուղին երեկոյան

Շարունակելի....

ՀՆԴԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՕՐԻՆԱԿ


     Մի քանի օր առաջ սրճարաններից մեկում սուրճ պատվիրեցինք: Բերեցին մեր պատվերը:
      Իմ սուրճի վրա պատկերել էին ինձ՝ հնդկուհու տեսքով:
 Շատ հաճելի էր նման սպասարկումը: Ի՞նչ եք կարծում ինձ նման է:






Saturday, December 5, 2015

ՉԵՆՆԱՅԻԻ ՋՐՀԵՂԵՂԸ

   

    Չեննայիում ամեն տարի հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի կեսը լինում են մուսսոններ՝առատ տեղումներ: 
   

           Մուսսոնային կլիմայի հիմնական առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են և չոր ձմեռը: Մուսոնները լավ են արտահայտված արևադարձային լայնություններում, գլխավորապես Հնդկական օվկիանոսի ավազանում:      
    Այդ հորդառատ անձրևների հետևանքով էլ կուտակում են ջուր՝ կիզիչ ամռանը դիմանալու համար:


        Այս տարի տեղումները սկսվեցին ուշ և բավականին առատ էին: Անցյալ շաբաթվանից սկսված ու մինչ այժմ չդադարող ուժգին անձրևների հետևանքով ողջ քաղաքը հեղեղված է ջրով: 4-5 օր շարունակ քաղաքում չկար ո'չ հոսանք, ո'չ հեռախոսային որևէ կապ, ո'չ մի հաղորդակցման միջոց: Այսօր արդեն ունենք լույս, ինտերնետ:


         Երկուշաբթի օրվանից կաթվածահար վիճակում է քաղաքը:Դադարեցվել են բոլոր թռիչքներն ու օդանավակայնի աշխատանքը, քանի որ այնտեղ ջրի մակարդակը հասնում է մինչև ծնկները, որոշ վայրերում ավելի բարձր: Չի գործում ոչ  մի տրանսպոտային միջոց (մետրո, երկաթուղի, ավտոբուս):


          Քաղաքի որոշ թաղամասեր գտնվում են ջրի <<իշխանության>> տակ, այսինքն այն հասնում է 2-3 մետրի: Փրկարարարական աշխատանքներին է միացել նաև  հնդկական բանակը՝ մարդկանց տարհանում են նավակներով կամ հասցնում են ջուր ու հաց: Այս աղետին զոհ են գնացել 280 մարդ:


          Շատ տպավորված եմ այստեղի մարդկանց բարի կամքից: Մի մարդու պես կանգնած են և օգնում են միմյանց: Բազմաթիվ կամավորներ գնում են հաց, ջուր, պատրաստում են սնունդ ու հասցնում են բնակչությանը: Բրավոոոո իրենց:


            Մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Մեր թաղամասում ջուր չի կուտակվել, բայց կղզիի պես մնացել ենք կենտրոնում: Այժմ քաղաքում կա սննդի ու խմելու ջրի խնդիր: Հուսանք շուտով ամեն ինչ լավ կլինի:


Կից ներկայացնում եմ հնդկական առաջատար լրատվականներից մեկի՝ <> թերթի հոդվածների լինքերը:



The Hindu:


Նայել Վիդեոն: