Thursday, September 24, 2015

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ





            Ինձ համար շատ զարմանալի էր, այն, որ Հնդկաստանի ավագ դպրոցի  XI -րդ դասարանի <<Լրացուցիչ ընթերցանություն>> դասագրքում որպես արտասահմանյան գրող ներկայացված է նաև Վիլյամ Սարոյանը:

Ցանկ
     Այս գրքում  առաջին ընթերցանության նյութը Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>  ստեղծագործությունն է:


                  Մեր բարեկամներից մեկի աղջիկը՝ Սուսաննան սովորում է XI -րդ դասարանում:              Նա  մեզ պատմեց Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> պատմությունն ու ասաց, որ այն տպագրված է իր դասագրքում:
           Ես շատ ուրախացա ու խնդրեցի նրան լուսանկարել այդ գիրքը և ինձ ուղարկել:



               Շատ հպարտ եմ, որ հայ եմ ...
      Ուրախ եմ, որ Հայաստնից դուրս օտարերկրացիները կարդում և ճանաչում են մեր Մեծանուն գրողներին, մեր պատմությունը:
         Մենք այս ուղղությամբ պետք է շատ աշխատանքներ կատարենք:
         Մադրասում 16-18-րդ դդ ունեցել ենք հզոր, խոշոր համայնք  և այժմ  այստեղ կան հուշակոթողներ ու փաստաթղթեր, որոնք վկայում են դրա մասին, սակայն դրանք ունեն պահպանման ու խնամքի կարիք, հակառակ դեպքում կա ոչնչացման վտանգ:


       Վիլյամ Սարոյանը՝ ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Օգոստոսի 31-ին 1908 թվականին: Նրա ծնողները գաղթել էին Բիթլիսից:

Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում
               Երևանի կենտրոնում  կանգնեցված է Վիլյամ Սարոյանի արձանը:

Վիլյամ Սարոյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

No comments:

Post a Comment