Sunday, August 23, 2015
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 69-ՐԴ ԱՄՅԱԿԸ
Հնդիկ ժողովուրդը օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը, որը Հնդկաստանի ամենամեծ տոներից է:
Հնդկաստանի Հանրապետության օրհներգը:
Անկախության օրվան ընդառաջ ողջ Հնդկաստանում տոնական տրամադրություն է տիրում: Բոլորը պատրաստավում է ամենամեծ տոնին, ամենուր կարող ես տեսնել պետական խորհրդանիշների նմուշներ, նկարներ, պաստառներ: Բոլոր պետական և ոչ պետական հիմնարկները, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները պատրաստում են հատուկ միջոցառումներ այդ օրվան նվիրված:
Գնացել էինք Մադրաս քաղաքի մոլերից մեկը և նույնիսկ այնտեղ տիրում էր այդ հաճելի տրամադրությունը: Մի խումբ երիտասարդներ Անկախության օրվան նվիրված միջոցառման փորձն էին անում:
Շնորհավորում եմ Հնդիկ ժոովրդին իրենց համար այդքան սպասված ու կարևոր օրվա առթիվ: Թող Հնդկաստանի Հանրապետությունը շարունակի բարգավաճել ու նորանոր հաջողություններ գրանցել բոլոր բնագավառներում:
JAI HO!!!
Monday, August 10, 2015
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԵՆՆԱՅԻՈՒՄ /ՄԱԴՐԱՍ/
Վերջերս Չեննայիում բացվել է ռուսական առաջին ռեստորանը, որի ճաշացանկը լի է ռուսական խոհանոցի համեղ ուտեստներով:
![]() |
Մենք |
Հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում նաև մենք:
![]() |
Ես և Սանդրան |
Ճաշացանկից ներկայացնեմ բոլորիս հայտնի մի քանի ուտեստ՝ բորշ, մայրաքաղաքային աղցան, բլինչիկ՝լցոնված տարբեր տեսակի միջուկներով, խինկալի, կվաս և այլն:
![]() |
Ուզբեկական փլավ |
![]() |
Կվաս |
Ամուսինս շատ է սիրում մայրաքաղաքային աղցանն ու բորշը:
![]() |
Սկեսուրս |
Վերջում տվեցին սերտիֆիկատ, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ 50 % զեղչով մինչև 01,09,2015 թվականը օգտվել ռեստորանից:
Հաճույքով ենք գնում "Ձմեռային պալատ" /Winter Palace/ ռեստորան, որտեղ մենք զգում ենք ռուսական մշակույթի ներկայությունն, ճաշատեսակների համն ու հոտը:
![]() |
Կապիլան |
![]() |
Subscribe to:
Posts (Atom)