Wednesday, June 10, 2015

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԴԵԼԻԻՑ


         Առաջին անգամ հնդկական հարսանիքի ականատեսն ու մասնակիցն եմ դարձել 2012 թվականի աշնանը, երբ երկամսյա ծրագրով գտնվում էի Դելիում: Ծրագիրն անց էր կացվում տեղի հյուրանոցներից մեկում:
        Կրթական ծրագրին մասնակցում էին 22 երկրի ներկայացուցիչներ՝ թվով 36 ուսանող: Հայաստանը  այդ ծրագրում ես էի ներկայացնում:
    Մի օր նկատեցինք, որ հյուրանոցի ողջ տարածքը շքեղ զարդարում են: Հետաքրքրվեցինք ու իմացանք, որ հարսանիք է լինելու:




               Եվ ահա  մի քանի օր անց, երեկոյան ընթրիքից հետո դուրս էինք գալիս ռեստորանից ու լսեցինք հեռվից եկող երաժշտության ձայներ: Մեզ ասացին, որը այսօր է այդ հարսանիքը: Շատ էի զարմացել, որ այդքան ուշ ժամին են սկսում հարսանեկան միջոցառումը:
Երաժշտության ձայները բոլորին տեղեկացնում էին, որ փեսացուն է գալիս: Նրան ուղեկցում էր նվագախումբը: Փեսան գալիս էր  սպիտակ ձի նստած, որը զարդարված էր շատ գեղեցիկ:

Փեսան՝ սպիտակ ձիով
         Նա կրում էր հնդկական ավանդական հարսանեկան կոստյում:
        Առջևից  նվագելով գնում էին երաժիշտները, իսկ նրանց հաջորդում էին երիտասարդ աղջիկները, որոնք ողջ ճանապարհի ընթացքում պարում էին:






           Նախորդ նյութերում խոսել եմ հնդկական հարսանիքների տարբերությունների մասին և հիմա ներկայացնում եմ ևս մեկ հարսանիք, որը իսկապես տարբերվում է նախորդներից:
          Եվ այսպես նվագելով, պարելով գալիս են հյուրանոցի գեղեցիկ բացատում ձևավորված սրահի մոտ: Մուտքի մոտ հավաքվել Էին հարազատները և մինչև փեսայի ներս գնալը՝ վարդաջրով լվացին նրա ձեռքերն, այնուհետև նրան նվիրեցին ծաղկեշղթաներ (երևում է  նկարի մեջ): 

Բարեկամները՝ ծաղկեշղթաներով


Վարդաջուր

         Ինչպես բոլոր հնդկական հարսանիքներում, այստեղ ևս պատրաստված էր շատ գեղեցիկ բեմ, որը սպասում էր նորապսակներին:
        Մենք մի քանի ընկերներով, որոշեցինք ներս գնալ, քանի որ բոլորիս համար այն շատ հետաքրքրիր էր: Չնայած  նրան, որ մենք հրավիրվածների ցանկում չկայինք, այնուամենայնիվ ներս գնացինք: Փեսայի հայրը մոտեցավ մեզ, ծանոթացավ ու սիրով հրավիրեց մասնակցելու իր տղայի հարսանիքին: Մենք էլ մեր հերթին հրավերն ստանալուց հետո բարձրացանք մեր սենյակները, վերցրեցինք մեզ հետ բերած հուշանվերից ու գնացինք հարսանիքի:

Ես իմ ընկերների հետ հնդկական հարսանիքի ժամանակ

                Մինչև հարսնացուի գալը հասցրեցինք նկարվել փեսացուի հետ:


                  Հյուրերը հարմար տեղավորվել և սպասում էին հարսնացուին: 
           Այս հարսանիքը մեր հայկական հարսանիքներից շատ էր տարբերվում և այդ իսկ պատճառով ուշադիր հետևում էի ամեն մի քայլին, որ կատարվում էր այնտեղ:
       Հյուրերին զովացուցիչ ըմպելիք ու քաղցրավենիք էին հյուրասիրում, իսկ հարսանեկան բազմազան  ուտեստներով լի սեղանը պատրաստված էր մեկ այլ սրահում:





Տատիկները





        Արդեն կեսգիշեր էր երբ, երաժիշտները նորից սկսեցին նվագել ու դիմավորել  հարսնացուին: Նա կրում էր շատ գեղեցիկ հարսի շոր:




             Փեսան դիմավորեց հարսնացուին  գեղեցիկ զարդարված բեմի մոտ:


      Ավանդույթին համաձայն նորապսակները միմյանց փոխանցեցին ծաղկեպսակներ, որը  ունի մատանիների  նշանակություն, որից հետո հյուրերը հերթով մոտենում էին,  տալիս իրենց նվերները, նկարվում և գնում էին մյուս սրահ՝ ճաշատեսակներից  օգտվելու համար:





Նորապսակները փեսայի ծնողների հետ

Երաժիշտները

               Ուտեսներից  շատ  հավանել էի  հալվան, որը մինչև հիմա ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել:
          Ծնողների նվերը նորապսակներին:



          Եվ ահա մենք՝ ընկերներով:

Տաջիկստան, Հայաստան, Լիտվա, Բելառուս, Լիտվա, Նիգերիա



Հարսանիքի վիդեոն կարող եք նայել այս հղումով՝


No comments:

Post a Comment