Wednesday, April 29, 2015

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ


         Մադրասի ռուսական  գիտության և մշակույթի  կենտրոնում մարտի 19-ին  տեղի  Է ունեցել լուսանկարների ցուցահանդես և համերգային ծրագիր:





        Այն նվիրված էր ռուսական ամենահին երաժշտական դպրոցի՝ Գնեսինի դպրոցի 120-ամյակին:






        Այս դպրոցը տվել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորներ, երգիչներ: Ինձ ամենից շատ ուրախացրեց այն, որ այստեղ ցուցադրված էին աշխարհահռչակ  հայ  կոմպոզիտորներ Արամ Խաչատուրյանի  և Միքայել Թարիվերդիևի նկարները, ովքեր նույնպես  եղել են այս այս դպրոցի սաներից:



Արամ Խաչատուրյան


Միքայել Թարիվերդիեև

         Միայն մի բան ինձ դուր չեկավ, որ այնտեղ նշված չէր կոմպոզիտորների ազգությունը. միայն գրված էր, որ ԽՍՀՄ  ժողովրդական արտիստներ են: 
               Ամեն դեպքում ես այնտեղ գտնվող միակ հայն էի, ով ուղղում էր այդ բացթողումը (ժպտում եմ):





Շարունակելի ...

Monday, April 27, 2015

ՄԱԴՐԱՍՈՒՄ ԵՎՍ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

      Հնդկաստանի Դելի, Կալկաթա և Մադրաս քաղաքներում  հարգել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:







         Մադրասում այն տեղի է ունեցել Մադրասի հայկական եկեղեցում: 



      Մադրասի հայերի մեծամասնությունը զբաղվածության պատճառով չկարողացան ներկա լինել միջոցառմանը, սակայն ներկաներով  մեկ րոպե լռությամբ հարգել ենք անմեղ զոհերի հիշատակը, մոմ  ենք վառել, աղոթել ենք, հնչեցրել ենք եկեղեցու զանգերը, ինչպես դա արել են հայկական բոլոր եկեղեցիներում: 








Thursday, April 9, 2015

ՀՆԴԿԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՐՍԻ ՇՈՐԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

        Բոլորիս համար այդքան առեղծվածային և գրավիչ Հնդկաստանում գրեթե ամեն ինչ  գունավոր  ու փայլուն է:







Խանութները լի են հետաքրքիր, գունեղ ու փայլուն շորերով, հատկապես իրենց շքեղությամբ առանձնանում են  հարսի շորերն ու տոնական շորերը:









Հիմնականում հարսի շորը լինում է կարմիր   կամ ծիրանագույն, սակայն լեհենգա սարիները /lehenga saree/ լինում են տարբեր գույների:

Լեհենգա սարիներ



Այս սարիները տարբերվում են մեզ բոլորիս ծանոթ սարիներից նրանով, որ այստեղ կիսաշրջազգեստը արդեն առանձին կարված է:





Մադրասի խանութներից մեկը՝ Նակշատրան /Nakshatra/, որը եռհարկանի շքեղ խանութ է,  առանձնանում է իր  հետաքրքիր մարքեթինգով ու լայն տեսականիով, որով և գրավել է իմ ուշադրությունը։








Այս խանութի ցուցափեղկերում ամեն օր կարող ես տեսնել նոր ու գեղեցիկ լեհենգաներ:



Յուրաքանչյուր հարկի ցուցափեղկ զարդարվում է այդ օրվա  համար ընտրված գույնին համապատասխան՝ տարբեր ոճի  հնդկական զգեստներով:



Գրեթե բոլորը  ձեռքի աշխատանքներ  են։












Լեհենգա սարիների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:




















Ես ևս կատարել եմ իմ հարսի շորի ընտրությունը այս խանութից և  Ձեզ եմ ներկայացնում մի քանի նկար:

Աշխեն Խաչատրյան և Կապիլան Սթիվեն Ջեսուդիան





Մադրասի հայերով մեր հարսանիքին




Լեհենգա սարի հագնելու մի քանի եղանակ: