Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները տարբեր երկրներում հունվարի 26-ին նշում են Հնդկաստանի Հանրապետության օրը:
Հնդկաստանի դրոշը |
Այս տոնը նշանավորվում է Հնդկաստանի Սահմանադրության ընդունմամբ՝ որով երկիրը բրիտանական իշխանությունից անցնում է հանրապետության: 200 տարի լինելով բրիտանական գաղութ՝ 1947 թվականի օգոստոսի 15-ին Հնդկաստանը դառնում է անկախ երկիր:
1950 թվականի հունվարի 26-ին ընդունվում է Սահմանադրությունն և նույն օրը Հնդկաստանը հռչակվում է հանրապետություն:
Ամեն տարի մայրաքաղաք Նոր Դելլիում նախագահական պալատից Ռաջ Պաթհ գլխավոր պողոտայով դեպի <<Կարմիր Բերդ>> են շարժվում զինված ուժերի շքերթը, Հնդկաստանի ժողովուրդների ազգային բազմերանգ տարազներով պարային խմբերը:
Հունվարի 26-ը համարվում է հանգստյան օր, և բոլորը ընտանիքներով դիմավորում են Հանրապետության օրը:
Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված շքերթին մասնակցելու նպատակով՝ այս տարի Հնդկաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի |
Հնդկաստանի Հանրապետության Ազգային օրհներգը
No comments:
Post a Comment