Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգ՝ Հրաչուհի Արամյանի կատարմամբ: Խոսքերի հեղինակներն են՝ Մարի Մաթևոսյանն /հայերեն/ ու Անգելա Յարդին /անգլերեն /, իսկ երաժշտության հեղինակն Ջոսե Ֆրանկլին է, ով աշխատել է նաև Արա Գևորգյանի հետ, որի մասին կգրեմ ավելի ուշ:
Հնդկաստանի Մադրաս քաղաքում ապրող և ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտոր Ջոսե Ֆրանկլինը ուղիղ մեկ տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատեց ինձ հետ:
Ջոսեն գրել էր երաժշտությունը, իսկ Հայաստանից Մարի Մաթևոսյանը՝ հայերեն խոսքերը, սակայն լեզվական խնդրի պատճառով չէին կարողանում ձայնագրել երգը:
Ֆեյսբուք սոցիալական կայքում Հայ-Հնդկական բարեկամություն ՀԿ-ն ունի Հնդկաստան-Հայաստան բարեկամություն անվանումով /India-Armenia Friendship/ խումբը, որն ունի 3000-ից ավելի անդամ: Հարավային Հնդկաստանում ներկայացնում եմ Հայ-Հնդկական Բարեկամություն ՀԿ-ն և որպես համակարգող հաճախ եմ նյութեր հղում անում այս խմբում:
Ապրելով Մադրասում անձամբ ճանաչում եմ այստեղ ապրող բոլոր հայերին այդ թվում նաև մեր գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Հրաչուհի Արամյանին, ով ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում տեղափոխվել են Բելգիա, իսկ այժմ ապրում և աշխատում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Ամուսնացած է ունի մեկ հրաշք բալիկ: Մադրասի հայտնի ԿՄ կոնսերվատորիայում/KM Music Conservatory/ Հրաչուհին տալիս է արևմտյան վոկալի դասեր:
Ապրելով Մադրասում անձամբ ճանաչում եմ այստեղ ապրող բոլոր հայերին այդ թվում նաև մեր գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Հրաչուհի Արամյանին, ով ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում տեղափոխվել են Բելգիա, իսկ այժմ ապրում և աշխատում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Ամուսնացած է ունի մեկ հրաշք բալիկ: Մադրասի հայտնի ԿՄ կոնսերվատորիայում/KM Music Conservatory/ Հրաչուհին տալիս է արևմտյան վոկալի դասեր:
Կոնսերվատորիայի հիմնադիրն է աշխարհահռչակ հնդիկ երգահան, կոմպոզիտոր է. Ռ. Ռահմանը:
Ջոսեն նույնպես մեր կազմակերպության ֆեսբուքյան խմբի անդամ է և հերթական նյութը տեղադրելուց հետո գրել էր ինձ: Նրա խնդրանքն էր, որ կարդամ խոսքերն, լսեմ երաժշտությունն ու ասեմ, արդյոք համահունչ է այն երաժշտության հետ, թե ո՞չ, քանի որ այն հայերեն է գրված: Կարդալուց հետո ասացի, որ ինձ շատ է դուր եկել երաժշտությունն, իսկ բառերը շատ ազդեցիկ են, որից հետո նա ինձ առաջարկեց միասին ձայնագրել այս երգը, քանի, որ հայ եմ և ապրում եմ Մադրասում:
Մասնագիտությամբ լինելով տնտեսագետ, մտածեցի չխառնվել այս գործին ու որոշեցի Ջոսեին ու Հրաչուհուն ծանոթացնել: Հրաչուհին որպես մասնագետ ավելի լավ կկատարի երգն ու աշխատանքն էլ ավելի գեղեցիկ կլինի, որի արդյունքն հիմա բոլորս կարող ենք լսել և տեսնել:
Ջոսեի հետ որոշեցինք հանդիպել և մանրամասն քննարկել բոլոր հարցերը: Հանդիպման ժամանակ ասացի, որ մեր կազմակերպությունը կաջակցի ցանկացած հարցով ու, որ ես իրեն կծանոթացնեմ մի հրաշալի անձնավորության հետ, ով ևս հայ է ու այս գործի վարպետն է: Քննարկեցինք նաև, այն թե ինչպես եմ ես որպես հայ պատկերացնում տեսահոլովակը: Առաջին միտքս այն էր, որ տեսահոլովակը ճիշտ կլինի նկարահանել Մադրասի հայկական եկեղեցում, ինչպես նաև ասացի, որ կարելի է ներառել ոճրագործությունը լուսաբանող լուսանկարներ, որոնցով տեսահոլովակի ասելիքը ավելի խոսուն կլինի:
Եվ այժմ նայելով տեսահոլովակը ևս մեկ անգամ հիանում եմ Հրաչուհու ձայնային տվյալներով ու շատ գեղեցիկ տեսահոլովակով:
Ուրախ եմ, որ հայ-հնդկական համագործակցության արդյունքում այսքան գեղեցիկ աշխատանք է ստացվել:
No comments:
Post a Comment