Wednesday, March 2, 2016

ԱՄԱՆՈՐ

   



          Ինչպես գիտեք Հնդկաստանը մի հսկայական երկիր է, որտեղ կարող ենք տեսնել տարվա բոլոր եղանակները, բայց դրա համար պետք է ճանապարհորդել երկրի տարբեր մարզերով, որոնք կարծես տարբեր երկրներ լինեն մեկ երկրի իշխանության ներքո: Եվ այսպես, երկրի հյուսիսային մասում՝ հատկապես Կաշմիրի շրջանում, Հիմալայներում ձյուն է, իսկական ձմեռ, իսկ հարավում՝ կոնկրետ Մադրասում, որտեղ մենք ենք ապրում միշտ ամառ է: Ձմռանը եղանակը համեմատաբար մեղմանում է՝  ցերեկները +30,+32, գիշերները՝ +20, +25: Փետրվարի 15-ից հետո սկսում է կամաց տաքանալ (+33 և ավելին), որն նշանակում է ձմեռն ավարտվել է:

Իմ ձեռքի աշխատանքներից

            Եղանակային պայմաններից ելնելով  այստեղ չկա ձմեռ և չենք զգում Ամանորի շունչը, ձմեռվա սառ ու մաքուր օդը, բայց այդ ամենը մեզ չի խանգարում ինչպես կարգն է պատրաստվել Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: Զարդարում ենք տոնի խորհրդանիշը՝ տոնածառը, տունն ու բակը, և ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ կատարում ենք գնումներ:



        Այս տարի բավականին հետաքրիր անցավ ինձ համար:  Նախ դեկտեմբերի 26-ին Ռուսական գիտությունների ու մշակույթի կենտրոնում, Չեննայիում կազմակերպել էինք մեծ միջոցառում: Քանի որ այնտեղ աշխատում եմ նաև ակտիվ մասնակցություն եմ ունեցել կազմակերպչական մասին և վերևում տեղադրված նկարում երևացող այդ տեսարանն իմ դիզայներական աշխատանքն է՝ ուսանողներից մեկի հետ միասին: 


Կազմակերպիչներ և մասնակիցներ

Բավականին ուրախ ու ամանորյա տրամադրություն էր տիրում դահլիճում, իսկ ինձ համար ողջ օրը տոնական էր: Ամեն ինչ շատ հարազատ էր, կարելի է ասել չէի զգում, որ դրսում +30 աստիճան է, իսկական Ամանորյա տրամադրությունն էր:





Ամանորը դիմավորեցինք մեր տանը՝ ընկերներիցս մեկի ընտանիքի հետ միասին:
 Շատ ուրախ անցավ և ահա մի քանի նկար ...


Ամանորյա սեղանի շուրջ














No comments:

Post a Comment