Պոնգալը դա բերքի տոն է, որը նշում են հարավային Հնդկաստանում՝ Թամիլ Նադու և Պոնդիչերիի նահանգներում, Շրի Լանկայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում:
Պոնգալը Թամիլ ժողովրդի ամենակարևոր տոներից մեկն է, որը ըստ Գրիգորյան օրացույցի տոնում են Հունվարի 13ից-16-ը: Սա չորսօրյա փառատոն է: Պոնգալ տոնելով մարդիկ իրենց երախտագիտությունն են փոխանցում Արևի Աստծուն՝ գյուղատնտեսության համար էներգիա ապահովելու համար:
Այն պատրաստում են կավե ամանի մեջ, որը նախօրորք զարդարված է:
Պոնգալ ճաշատեսակի երկու տեսակ կա՝ քաղցր և կծու: Կծուն ախորժակ բացող նախուտեստ է: Պոնգալը մատուցում են բանանի տերևի վրա:
Կանայք Պոնգալի նախօրեին նկարում են գեղեցիկ պատկերներ իրենց տան մուտքի մոտ: Այս նկարները կոչվում են կոլամներ: Այն նկարելու համար օգտագործում են բրնձի այլյուր և այլ գունավոր փոշիներ:
Պոնգալը նման է հյուսիսային Հնդկաստանում հայտնի տոներից Հոլիին, ինչպես նաև Լոհրիին, որը տոնում են Պունջաբում:
Ես էլ միացա մեր հարևաններից մեկին և միասին նկարեցինք: Եվ ինչպե՞ս է ստացվել: