Սիրելի ընթերցողներ ...
Անձնական զբաղվածության պատճառով երկար ժամանակ է ոչինչ չեմ գրել:
Այսօր կցանկանայի շարունակել ցուցահանդեսների թեման և Ձեզ ներկայացնել <<Մադրասի օրեր>> ծրագրի շրջանակներում Մադրասի հայկական եկեղեցում ցուցադրված հին հայկական եկեղեցական վարագույների նկարները, որոնք պարտրաստվել են 18-19-րդ դարերում՝ Մադրասում:
Նկարները և դրանց բացատրությունները տիկին Սաթենիկ Պատվական Թուֆանյանը ձեռք է բերել Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանից: Այդ գործում իրեն շատ է օգնել Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
No comments:
Post a Comment