Մարտի 6-ին Հնդկաստանում տոնում էին ամենագունեղ տոնը՝ Հոլին:
«Հոլի» կամ «Գույների» փառատոնը Հնդկաստանի ամենահայտնի տոներից է, որը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը չարի նկատմամբ:
Կա խորհրդանշական լեգենդ, որը բացատրում է, թե ինչու է հոլին նշվում որպես գույների փառատոն: Հոլի բառը ծագել է Հոլիկա բառից, որը Հիրանյակաշիպու թագավորի չար քրոջ անունն է: Հիրանյակաշիպու թագավորը շնորհք ստացավ, որը նրան դարձրեց գրեթե անպատժելի: Այդ հատուկ ուժը կուրացրեց նրան: Նա կարծում էր ինքն է Աստվածը, և պահանջում էր բոլորից երկրպագել միայն իրեն:
Հիրանյակաշիպույի որդի Պրահլադան չհամաձայնվեց դրա հետ: Նա մնաց հավատարիմ Վիշնույին, որը զայրացրեց Հիրանյակաշիպույին: Պրահլադան նթարկվեց դաժան պատիժների, սակայն նրանցից ոչ մեկը չազդեց տղայի վրա: Նա չփոխեց իր որոշումը:
Վերջապես նրա չար հորաքույր Հոլիկան խաբում է տղային, և նրանք միասին նստում են կրակի մոտ: Հոլիկան կրում էր շալ, որը նրան կրակից վնասվելուց պաշտպանում էր, իսկ Պրահլադան ոչինչ չէր կրում: Կրակը մռնչաց, Հոլիկայից պոկեց թիկնոցը մի կողմ թռցրեց, իսկ շալը գնաց ու փաթաթվեց Պրահլադային: Հոլիկան սկսեց վառվել, իսկ շալը պաշտպանեց Պրահլադային կրակից: Վիշնուն հայտնվեց ու սպանեց Հիրանյակաշիպուին:
Խարույկը հիշեցնում է բարու խորհրդանշական հաղթանակը չարին: Հոլիկայի այրվելուց հետո այդ օրը նշվում է որպես Հոլի:
Այն շարժական տոն է և հիմնականում նշում են մարտի սկզբին, երբեմն փետրվարի վերջին՝ լիալուսնի ժամանակ: Հնդկաստանի գրեթե բոլոր տոները կապված են լուսնային փուլերի հետ:
Հոլին ավելի վառ ու գունեղ նշում են Հնդկաստանի հյուսային շրջաններում:
Հոլիով տոնում են գարնան գալուստը՝ գունավոր ներկերով, գունաներկված ջրերով խաղում են, միմյանց վրա են լցնում գունավոր փոշին կամ ջուրը: Որոշ շրջաններում վառում են խարույկ և խարույկի շուրջը խաղում են տարբեր զվարճալի խաղեր:
Անի Երեմյան |
Ձեզ եմ ներկայացնում ընկերներիցս մեկի՝ Անի Երեմյանի նկարներն ու տպավորությունները: Հիմա նա Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում է:
Մասնակցել է տոնին և ինձ հետ կիսվել իր տպավորություններով: Ի դեպ ասեմ Անին ևս տավուշցի է:
Անին և ընկերները |
Անին պատմում է, որ այն շատ գունեղ ու ուրախ տոն էր, բոլորը ուրախ էին, անմոռաց խաղում էին, միմյանց վրա գունավոր փոշի կամ գունավորված ջրեր էին լցնում, որը Անիին հիշեցրել է մեր Վարդավառը:
Ինքնամոռաց խաղում են Հոլի |
Անի |
Բոլորի ոգևորված ու ուրախ խաղը ևս վարակել է Անիին: Նա միացել է խաղացողներին ու նրանց պես անմոռաց մասնակիցը դարձել այդ գեղեցիկ տոնի:
Փետրվարի կեսերին Չեննայիի ռուսական համայնքի հետ տոնում էինք ռուսական ժողովրդական տոներից մեկը՝ Մասլենիցան, որը ըստ էության գաղափարական տարբերություն չունի մեր հայկական Բարեկենդանից ու խորհրդանշում է գարնան գոլուստը, բարու հաղթանակը չարին և նախորդում է Մեծ պահքին:
Ես և ամուսինս ռուսական համայնքի անդամների հետ |
Տիկնիկ ենք պատրաստում |
Տիկնիկները արդեն պատրաստ են |
Այրում ենք Մասլենիցայի խորհրդանիշը |