Խոջա Պետրոս Ոսկանը հայ վաճառականների մեջ ամենահարուստն էր: Նա որդին էր Խոջա Ոսկանի և Խոջա Պողոսի թոռը՝ Ջուլֆայից: Նա իր ժամանակի ամենանշանավոր հայն էր Մադրասում և ասվում է, որ նա մի անգամ եղել է Մադրասի Խորհրդի անդամ:
Մարմալոնգի կամուրջը |
1724 թվականին Խոջա Պետրոս Ոսկան գալիս է Մադրաս և արդեն 1725-26 թվականներին իր սեփական միջոցներով կառուցում է Մադրասի առաջին բազմակամար կամուրջը: Կամուրջը անվանել են Մարմալոնգ, քանի որ Ադիար գետի տարածքում եղել է փոքրիկ գյուղ՝ Մամբալամ անունով:
Հուշաքարը՝ եռալեզու |
Add caption |
Կամուրջի սկզբնամասում տեղադրվել է հուշաքար՝ երեք լեզուներով՝ հայերեն, լատիներեն և պարսկերեն:
Կամուրջը գործել է մինչև 1966 թվականը, այն քանդվել և մեկ այլ նոր կամուրջ է կառուցվել:
Հուշաքարը մինչ այսօր կանգուն է, սակայն ունի պաշտպանության կարիք:
Հուշաքարի ետնամասում ընթանում է մետրոյի շինարարական աշխատանքներ: Շինարարության ու անուշադրության արդյունքում հուշաքարի կեսը ծածկվել է շինարարական թափոններով և արդյունքում հայերենով գրվածքը ընդհանրապես տեսանելի է:
Եվս այսպես մի քանի տարի ու հուշաքարից ոչինչ չի մնա:
Հուշաքարի շուրջը պաշտպանիչ պատ պետք է տեղադրել մինչև շինարարության ավարտը, այլապես ևս մի պատմական հետք կանհետանա փոշու մեջ:
No comments:
Post a Comment