Pages

Sunday, December 18, 2016

ՄԱԴՐԱՍԸ 377 ՏԱՐԵԿԱՆ Է



    Ամեն տարի օգոստոսի 22-ին նշվում է Մադրաս քաղաքի օրը և  քաղաքը արդեն 377 տարեկան է: Քաղաքը օրեցօր զարգանում, և իր ուրույն հետքն է թողնում Հնդկաստանի առևտրի, արդյունաբերության պատմության մեջ:

                                       
   Հայերը այս քաղաքում հաստատվել են սկսած 17-րդ դարից: Նրանք հիմնականում առևտրականներ էին, որոնք բրիտանացիների, պորտուգալացիների հետ դրեցին հիմքերը քաղաքի:


               Մադրասի հայերի դերը մեծ է հայ մշակույթի, գրի տարածման և պահպանման գործում Հնդկաստանում, ինչպես նաև Հայաստան աշխարհի անկախության վերականգնման պայքարում 17-18-րդ դդ. :  
    


     Այս տարի ՛՛Մադրասի օր՛՛ ծրագրերի շրջանակում Չեննաիի(Մադրաս) Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնը, Ռուս-հնդկական ֆիլմ ակումբը, Մադրասի ֆիլմ ասոցացիան և Ռոտարի շրջանի Անետտե ակումբը միասին կազմակերպել էին մի գեղեցիկ միջոցառում նվիրված Մադրասի օրվան: 



             Այս տարի Մադրասի օրը նշվեց համատեղ՝ ի նշան հնդիկ, ռուս և հայ ժողովուրդների,  որոնք նշում էին 45-ամյակը  հնդ-սովետական միության բարեկամության և  25-ամյակը ԱՊՀ պետությունների:



           Ծրագրում Հայաստանը  ներկայացնում էինք ես և ամուսինս: Ես պատրաստել էի զեկույց "Հայաստանը, Հայերը Հնդկաստանում և Մադրասի հնդկահայ համայնքը 17-18-րդ դարերում" թեմայով: 


       Բավականին ծավալուն աշխատանք էինք իրականացրել՝ հավաքագրելով նյութեր, նկարներ և այլ հետաքրքիր փաստեր: Այդ գործում ինձ շատ է օգնել ամուսինս, ընտանիքս և մեր բարեկամները:

         Հայերի ներդրումը Chennai /Madras/-ի զարգացման գործում մեծ է: Հայ առևտրականները ներդրումներ են կատարել տարբեր շենքերի ու շինությունների մեջ: Կառուցել են  Մարմալոնգի կամուրջը /Marmalong/ Ադիար /Adyar/ գետի վրա, մատուռներ, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին Հայկական փողոցի վրա և այլ շատ շինություններ:


     Նաև բացվեց ամուսնուս` Կապիլան Ս. Ջեսուդյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված Հայաստանի բնությանն ու պատմական վայրերին, որը կրում էր "Հայաստանի գեղեցկությունը" խորագիրը:




        Կապիլանը կիսվեց իր՝ Հայաստան կատարած այցերի, հայ ժողովրդի ջերմ ընդունելության և բարեկամական վերաբերմունքի մասին:




            Երեկոն ավարտվեց ջերմ բարեկամական մթնոլորտում: 
          Այն լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում:
  


        Ծրագրում ներկայացրել էինք նաև Սաթենիկ Պատվական Թուֆանյանի աշխատանքը: Նա երկու տարի անընդմեջ Ֆրանսիայից գալիս էր Մադրաս "Մադրասի օր" միջոցառումների շրջանակում իր աշխատանքը ցուցադրելու, դասախոսություններ կարդալու համար: Այս տարի իր թույլտվությամբ մենք ևս ներկայացրիք այն մարդրասցիներին:



Sunday, August 21, 2016

10 WORLD'S OLDEST THINGS FROM ARMENIA

         
                     As an Armenian I should share this very interesting article with you...






Monday, June 20, 2016

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱՍԸ




           Հնդկաստանի Դարպասը հայտնի է որպես Պատերազմի հուշարձան՝ նվիրված բոլոր զոհված զինվորներին, ովքեր  զոհվել են  1924-1921  թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Հնդկական բանակի կազմում, 3-րդ Անգլո-Աֆղանական պատերազմի ժամանակ և այլն:  



         Հուշարձանը գտնվում է մայրաքաղաք Դելիում:  13 300  զինծառայողների անուններ՝ այդ թվում նաև սպաներ և զինվորներ Միացյալ թագավորությունից, գրված  է  հուշարձանի վրա: 


     Այս հուշարձանը նման է Փարիզի, Հռոմի հայտնի հուշարձաններին, ինչպես նաև նմանեցնում են Մումբայի դարպասին: Հուշարձանը նախագծել է Էդվին Լյությենսը:
   1971 թվականին Բանգլադեշի ազատագրական պատերազմի ժամանակ  տեղադրում են փոքրիկ մարմարե քար՝ վրան շրջված ինքնաձիգ և զինվորական սաղավարտ, չորս կողմից վառվում է հավերժական կրակը: Այն համարվում է Հնդկաստանի Անհայտ զինվորի հուշարձանը:


        Այս վայր այցելել եմ 2012 թվականին՝ Հնդկաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ:
Դելի, Հոկտեմբեր 2012 թվական

                            

Wednesday, May 25, 2016

ՄԱՆԳԼԵՆԻ ԱՆՏԱՌԸ /MANGROVE FOREST/




         Մանգլենի անտառը շատ գեղեցիկ վայր է Հարավային Հնդկաստանի Թամիլ Նադու Նահանգում: Աշխարհում իր մեծությամբ երկրորդ մանգլենի անտառը գտնվում է Բենգալում, Հնդկաստան:




          Պիչավարամ մանգլենի անտառ Չեննայիից գտնվում է 220-230 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ:




      Այստեղ մանգլենի ծառատեսակը արմատավորված է ջրի մեջ, որն էլ ստեղծում է գեղեցիկ տեսարան: Ջրի վրա կարելի է նավարկել փոքրիկ նավակներով և նեղ ջրային ուղիներով կատարել զբոսանք այս գեղեցիկ անտառում:





       Պիչավարամի անտառը շատ գեղեցիկ վայր է և զբոսաշրջիկների համար կան բոլոր հնարավորությունները որպեսզի կարողանան մոտենալ անտառին և վայելել այդ գեղեցկությունը:




     Անտառը բաղկացած է  բազմաթիվ կղզիներից, որոնք պատված են կանաչ ծառերով: 





           Այս անտառի տարածքը կազմում է մոտ 1100 Հա:



              Անտառն հարուստ է նաև կենդանական աշխարհով:
       Մեկ ժամ նավակով անտառում զբոսնելու համար ձեզ անհրաժեշտ է 1500 հնդկական ռուպի: Նավակը կարող եք վարձել նաև խմբով, որտեղ կարող են նստել 8 հոգի:



Ահա նկարներ մեր այցելությունից Պիչավարամ մանգլենի անտառ:

Սա էլ մեր սելֆին :)







Այստեղ կարող եք նայել՝