Ամեն տարի օգոստոսի 22-ին նշվում է Մադրաս քաղաքի օրը և քաղաքը արդեն 377 տարեկան է: Քաղաքը օրեցօր զարգանում, և իր ուրույն հետքն է թողնում Հնդկաստանի առևտրի, արդյունաբերության պատմության մեջ:
Հայերը այս քաղաքում հաստատվել են սկսած 17-րդ դարից: Նրանք հիմնականում առևտրականներ էին, որոնք բրիտանացիների, պորտուգալացիների հետ դրեցին հիմքերը քաղաքի:
Մադրասի հայերի դերը մեծ է հայ մշակույթի, գրի տարածման և պահպանման գործում Հնդկաստանում, ինչպես նաև Հայաստան աշխարհի անկախության վերականգնման պայքարում 17-18-րդ դդ. :
Այս տարի ՛՛Մադրասի օր՛՛ ծրագրերի շրջանակում Չեննաիի(Մադրաս) Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնը, Ռուս-հնդկական ֆիլմ ակումբը, Մադրասի ֆիլմ ասոցացիան և Ռոտարի շրջանի Անետտե ակումբը միասին կազմակերպել էին մի գեղեցիկ միջոցառում նվիրված Մադրասի օրվան:
Այս տարի Մադրասի օրը նշվեց համատեղ՝ ի նշան հնդիկ, ռուս և հայ ժողովուրդների, որոնք նշում էին 45-ամյակը հնդ-սովետական միության բարեկամության և 25-ամյակը ԱՊՀ պետությունների:
Ծրագրում Հայաստանը ներկայացնում էինք ես և ամուսինս: Ես պատրաստել էի զեկույց "Հայաստանը, Հայերը Հնդկաստանում և Մադրասի հնդկահայ համայնքը 17-18-րդ դարերում" թեմայով:
Բավականին ծավալուն աշխատանք էինք իրականացրել՝ հավաքագրելով նյութեր, նկարներ և այլ հետաքրքիր փաստեր: Այդ գործում ինձ շատ է օգնել ամուսինս, ընտանիքս և մեր բարեկամները:
Հայերի ներդրումը Chennai /Madras/-ի զարգացման գործում մեծ է: Հայ առևտրականները ներդրումներ են կատարել տարբեր շենքերի ու շինությունների մեջ: Կառուցել են Մարմալոնգի կամուրջը /Marmalong/ Ադիար /Adyar/ գետի վրա, մատուռներ, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին Հայկական փողոցի վրա և այլ շատ շինություններ:
Նաև բացվեց ամուսնուս` Կապիլան Ս. Ջեսուդյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված Հայաստանի բնությանն ու պատմական վայրերին, որը կրում էր "Հայաստանի գեղեցկությունը" խորագիրը:
Կապիլանը կիսվեց իր՝ Հայաստան կատարած այցերի, հայ ժողովրդի ջերմ ընդունելության և բարեկամական վերաբերմունքի մասին:
Երեկոն ավարտվեց ջերմ բարեկամական մթնոլորտում:
Այն լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում:
Ծրագրում ներկայացրել էինք նաև Սաթենիկ Պատվական Թուֆանյանի աշխատանքը: Նա երկու տարի անընդմեջ Ֆրանսիայից գալիս էր Մադրաս "Մադրասի օր" միջոցառումների շրջանակում իր աշխատանքը ցուցադրելու, դասախոսություններ կարդալու համար: Այս տարի իր թույլտվությամբ մենք ևս ներկայացրիք այն մարդրասցիներին:
No comments:
Post a Comment