Չեննայիում ամեն տարի հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի կեսը լինում են մուսսոններ՝առատ տեղումներ:
Այդ հորդառատ անձրևների հետևանքով էլ կուտակում են ջուր՝ կիզիչ ամռանը դիմանալու համար:
Այս տարի տեղումները սկսվեցին ուշ և բավականին առատ էին: Անցյալ շաբաթվանից սկսված ու մինչ այժմ չդադարող ուժգին անձրևների հետևանքով ողջ քաղաքը հեղեղված է ջրով: 4-5 օր շարունակ քաղաքում չկար ո'չ հոսանք, ո'չ հեռախոսային որևէ կապ, ո'չ մի հաղորդակցման միջոց: Այսօր արդեն ունենք լույս, ինտերնետ:
Երկուշաբթի օրվանից կաթվածահար վիճակում է քաղաքը:Դադարեցվել են բոլոր թռիչքներն ու օդանավակայնի աշխատանքը, քանի որ այնտեղ ջրի մակարդակը հասնում է մինչև ծնկները, որոշ վայրերում ավելի բարձր: Չի գործում ոչ մի տրանսպոտային միջոց (մետրո, երկաթուղի, ավտոբուս):
Քաղաքի որոշ թաղամասեր գտնվում են ջրի <<իշխանության>> տակ, այսինքն այն հասնում է 2-3 մետրի: Փրկարարարական աշխատանքներին է միացել նաև հնդկական բանակը՝ մարդկանց տարհանում են նավակներով կամ հասցնում են ջուր ու հաց: Այս աղետին զոհ են գնացել 280 մարդ:
Շատ տպավորված եմ այստեղի մարդկանց բարի կամքից: Մի մարդու պես կանգնած են և օգնում են միմյանց: Բազմաթիվ կամավորներ գնում են հաց, ջուր, պատրաստում են սնունդ ու հասցնում են բնակչությանը: Բրավոոոո իրենց:
Մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Մեր թաղամասում ջուր չի կուտակվել, բայց կղզիի պես մնացել ենք կենտրոնում: Այժմ քաղաքում կա սննդի ու խմելու ջրի խնդիր: Հուսանք շուտով ամեն ինչ լավ կլինի:
Կից ներկայացնում եմ հնդկական առաջատար լրատվականներից մեկի՝ <> թերթի հոդվածների լինքերը:
The Hindu:
Նայել Վիդեոն:
No comments:
Post a Comment