Pages

Thursday, November 19, 2015

ԴԻՎԱԼԻ




         Դիվալին լույսերի տոնն է Հնդկաստանում՝  հինդուիզմ կրոնի ամենախոշոր և լուսավոր տոներից մեկն է, որ տոնում են ամբողջ Հնդկաստանում:  Այն շատ մեծ շուքով նշում են աշնանը ՝ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի կեսը:
       Հարավային Հնդկաստանում՝ հատկապես Թամիլ Նադու  նահանգում այն նշում են մի օր շուտ` ի տարբերություն հյուսիսային Հնդկաստանի, և այս տարի Դիվալին հյուսիսային Հնդկաստանում տոնում էին նոյեմբերի 11-ին, իսկ հարավում՝ նոյմեբերի 10-ին:


       Դիվալին դա լույսի հաղթանակն է խավարին, բարունը՝ չարին: 
     Նախքան Դիվալիի գիշերը բոլորը մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները, աշխատանքի վայրերը:
        Հագնում են նոր զգեստներ կամ իրենց ամենասիրած զգեստը, վառում են տան ներսի և դրսի բոլոր լույսերը, մոմերը և ընտանիքը պատրաստվում է ընտանեկան աղոթքի, որ իրենք անվանում են <<պուջա>>: Նրանք աղոթում են հարստության և բարգավաճման աստվածուհի Լակշմիին: Աղոթքից հետո բոլորը պատրաստվում են հրավառության, որից հետո ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները փոխանակվում են քաղցրավենիքներով:



        Մադրասում տոնական տրամադրությունը զգացվում էր դեռևս  հոկտեմբերի վերջին շաբաթից՝ մարդիկ կատարում էին առատ գնումներ, զարդարում  էին տներն ու աշխատավայրերը: Ողջ Մադրասը՝ խանութներ, տներ , ծառեր պատված են լույսերով և մինչ այսօր ամենուր կարող ես տեսնել հրավառություն, ուրախ, փայլող դեմքով երեխաներ, ովքեր շատ  են ուրախանում այս տոնից՝ հատկապես նրանց ուրախացնում է հրավառությունը:
       Անցած տարի այս տոնը նշում էինք ամուսնուս ընկերոջ ընտանիքի հետ, քանի որ մենք՝ քրիստոնյաներս, չենք նշում այն և մի քանի նկար այդ օրվանից:

Ես և Կավիտան՝ ամուսնուս ընկերոջ կինը
q

No comments:

Post a Comment