Օրովիլը փորձարարական քաղաք-ավան է Վիլուպուրամ շրջանում, Հարավային Հնդկաստանում: Այն հիմնադրվել է 1968 թ-ին՝ Միրա Ալֆասի կողմից: Այս քաղաքի ճարտարապետն է Ռոջեր Էնջերը:
Օրովիլը ունիվերսալ քաղաք է, որտեղ տարբեր երկրների, կրոնի ու ազգային պատկանելության տղամարդիկ և կանայք կարող են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Այս քաղաքի նպատակն է գիտակցել մարդկային միասնությունը:
Օրովիլի հիմնադիրը կամ ինչպես իրենք են ասում <<մայրը>> ստեղծել է կանոնադրություն, որը բաղկացած է 4 կետից.
- Օրովիլը չի պատկանում որևէ մեկին, այն պատկանում է մարդկությանը որպես ամբողջություն,
- Օրովիլը կլինի վայրը անվերջանալի կրթության, մշտական առաջընթացի ու երիտասարդության՝ առանց տարիքային սահմանափակման,
- Օրովիլը ցանկանում է լինել կամուրջը անցյալի ու ապագայի միջև ,
- Օրովիլը կլինի կենտրոն նյութական և հոգևոր հետազոտությունների համար, որը կլինի կենդանի մարմնավորումը մարդկության միասնության:
Մատրամնդիրը հագեցված է արևային էներգիայի կայանով և շրջապատված է այգիներով:
Քաղաքի տարածքում կան չորս <<գոտիներ>>.
<<Բնակելի գոտի>>
<<Արդյունաբերական գոտի>>
<<Մշակութային և կրթական գոտի>>
Քաղաքի շուրջը գտնվում է կանաչ գոտին, որը հանդիսանում է շրջակա միջավարի ուսումնասիրության և ռեսուրսային կենտրոնը: Այն իր մեջ ներառում է բուսաբանական այգի, սերմերի բանկ, բուժիչ և բուսական բույսերի աճեցման վայր և այլն:
Օրովիլի հիմնադրամը ինքնավար մարմին է Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության ենթակայության տակ, որը կառավարվում է Հնդկաստանի խորհրդարանի համապատասխան ակտի միջոցով:
Օրովիլի հիմնադրամը բաղկացած է երեք մարմիններից՝ բնակիչների ժողով, կառավարման խորհուրդ և միջազգային խորհրդատվական խորհուրդ:
Օրովիլը ծառայում է Ճշմարտությանը, այն վեր է սոցիալական, քաղաքական ու կրոնական համոզմունքներից: Այստեղ անում են ամեն ինչ, որպեսզի պահպանեն խաղաղությունը, անկեղծությունն ու ճշմարտությունը:
Այն ի սկզբանե նախատեսված է եղել 50,000 բնակչի համար, սակայն այժմ այնտեղ բնակվում են մոտ 5000 մարդ, որոնց մեծ մասը արտասահմանցիներ են՝ մոտ 50-ազգությունների:
Քաղաքի ներսում չի կիրառվում որևէ թղթադրամ կամ մետաղադրամ: Բնակիչներին տրվում են հաշիվ- չեկեր, որոնց միջոցով նրանք կարող են օգտվել քաղաքում մատուցվող ծառայություններից:
Բնակիչը կատարում է որևէ աշխատանք և դրա դիմաց ստանում է այդ չեկը: Օրինակ՝ մասնակցում է բուժիչ բույսերի մշակման աշխատանքներին և ամեն օր ստանում է համապատտասխան չեկ, որով նա կարող է մտնել քաղաքի որևէ խանութ, որը Օրովիլի հիմնադրամի կազմում է և ձեռք բերել իր չեկին համապատասխան իրեր:
Օրովիլի հիմնադրամը տնօրինում և կառավարում է Հնդկաստանի կառավարությունը, սակայն այն ֆինանսավորում է միայն մի փոքր մասը՝ մոտ 33 %, մյուս մասը կազմում են նվիրատվությունները: Քաղաքում կան հյուրատներ, շինարարական միավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոքր և միջին բիզնես: Իրենք տեղում արտադրում են ձեռագործ իրեր, հուշանվերներ, գրենական պիտույքներ, խունկի ձողիկներ, որոնք Օրովիլի խանութը վաճառում է Հնդկաստանում և արտերկրում: Այդ գործունեությունը ապահովում է որոշակի շահույթ, որն էլ ուղղում են քաղաքի հետագա զարգացման գործին:
Այստեղ ապրում և աշխատում են մարդիկ, ովքեր նաև կամավոր իրականացնում են անտառապատման, օրգանական գյուղատնտեսության, հիմնական կրթական հետազոտական, առողջապահական և այլ ծառայություններ:
Այս տարածքում զգում ես շատ հետաքրքիր դրական էներգիա, որն էլ այստեղ է բերել ու դեռ բերելու է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Մանրամասն քաղաքի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջից՝
No comments:
Post a Comment