Գրեթե մեկ ամիս կլինի, որ Մադրաս քաղաքում շահագործվում է մետրոպոլիտենը:
Այն մի քիչ թեթևացրել է քաղաքի երևթեկությունը՝ չնայած որ շինարարական աշխատանքները դեռ ամբողջովին ավարտված չեն:
Այժմ շահագործվում է ընդամենը 7 կանգառ: Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո վագոնները նույնպես կավելացնեն: Դրանք հիմա 4 են:
Եվ ահա իմ մետրոյի քարտը: Այն գնելու համար անհրաժեշտ է 100 ռուպի, որից 50-ը քարտի արժեքն է, իսկ մյուս 50-ը ենթակա է օգտագործման, այսինքն ամեն անգամ գումարը սպառվելու դեմքում հեռախոսի քարտի պես լիցքավորում ենք:
Մետրոյի քարտ |
Մի կանգառից մյուս գնալու համար, այսինքն մուտք-ելք մեկ կանգառի համար արժե 12 ռուպի, իսկ եթե առաջին կանգառից գնում ես վերջին կանգառն, ապա 40 ռուպի է: Այն բավականին թանկ է, սակայն նոր է, արագ հասնում ես քո ցանկացած վայրն ու ամենակարևորը մաքուր է:
No comments:
Post a Comment