Չաման ( քիմոն կամ քիմիոն, քեմոն, զիրե, ճապուռ)
Չաման |
Գիտական անվանումն է՝ carus carve: Սերմերը գտնվել են Ք.Ա.3-րդ հազարամյակում կառուցված ցցաշեն բնակատեղիներում:
Չամանի սերմը հնագույն համեմունք է: Այն աճում է նաև Հնդկաստանում, Հայաստանում, որի սերմերն օգտագործում են բազմազա խոհանոցներում թ՛ե ամբողջական և թ՛ե արդեն փոշի վիճակում, որպես համեմունք: Այն ուժեղ համ ունի և պետք է օգտագործել շատ փոքր չափաբաժիններով:
Կան տվյալներ, որ բույսը լայնորեն մշակվել է Փոքր Ասիայում Ք. Ա. 8-րդ դարում՝ հետաքրքիր է, որ այն երբեմն անվնում են Հայոց չաման կամ հայչաման:
Բուժիչ հատկություններ ունի բույսի սերմը, պահպանման ժամկետը 3 տարի է: Պարունակում է մոտ 20 % ճարպային յուղ, 23 % սպիտակուց, 8 % եթերային յուղ, պիգմենտներ, ֆլավոններ, դաբաղանյութեր, հանքային աղեր, խեժանյութ: Լավացնում է ախորժակը, մարսողությունը, կանխարգելում և հանում է հարթ մկանների սպազմները, ունի խորխաբեր հատկություն, մաքրում է լորձը, կարգավորում միզարտադրությունը:
Օգտագործում են գազերի կուտակման, դիսպեպսիայի, էնտերիտի, խոլեցիստիտի, մետեորիզմի և կոլիտի դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել որպես լակտացիան լավացնող, բրոնխները լայնացնող խորխաբեր միջոց:
Չամանը երեք անգամ արագացնում է նիհարելու գործընթացը: Սննդաբանները նշում են, որ ճաշատեսակների մեջ չամանի օգտագործումն ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց է:
Այն առաջին հերթին արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև օգնում է ազատվել խոլեստերինից:
Չամանը որպես համեմունք կարելի է օգտագործել ցանկացած ճաշատեսակի մեջ օրական շուրջ 3-5 գրամ:
No comments:
Post a Comment